Նորություններ

Պատահարներ

Սպանդարյան գյուղում այրվել է անասնակեր (թարմացված)

00:23 / 08.01.2023

Հունվարի 7-ին, ժամը 20:28-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպանդարյան գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում այրվում է պահեստավորած անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:17-ին, մարվել՝ հունվարի 8-ին, ժամը 00։14-ին։ Այրվել է մոտ 350 հակ անասնակեր։

Փրկարարներն իրականացրել են հետհանգեցման աշխատանքներ:

← Վերադառնալ ցուցակին