Նորություններ

Պատահարներ

Ավտոբուս է շրջվել 17:23 / 10.03.2013

Մարտի 10-ին, ժամը 13.23-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Գավառ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Չպարզված հանգամանքներում Արծվաքար թաղամասի գերեզմանատան մոտ կողաշրջվել է «ՊԱԶ» մակնիշի 0336 Լ պետհամարանիշով Գավառ-Արծվաքար երթուղային ավտոբուսը: Մինչև հրշեջ-փրկարարների կանչի վայր...

Արգելափակվել են ավտոմեքենաներ 01:35 / 09.03.2013

Մարտի 8-ին, ժամը 21.35-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սոթք - Քարվաճառ ավտոճանապարհին` Սոթքի հանքի մոտակայքում, արգելափակվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարները «Զիլ 131» ավտոմեքենայով (ամենագնաց): Ժամը 23.55-ին հրշեջ-փրկարարները 8 ավտոմեքենա դուրս են բերել արգելափակումից: 

Ավտոմեքենան գլորվել է ձորակը 01:19 / 09.03.2013

Մարտի 8-ին, ժամը 21.19-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լերմոնտով գյուղի մոտակայքում` «Վոլկսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորակը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Վոլկսվագեն Պասատ» մակնիշի 17US155 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորակը: Տեղի բնակիչների և փրկարարների ուժերով ձորակից դուրս են բերվել...

Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ 06:35 / 08.03.2013

Մարտի 8-ին, ժամը 02.35-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ձնակույտի մեջ արգելափակվել է 7 ավտոմեքենա. Դեպքի վայր է մեկնել «Զիլ-131» մակնիշի ամենագնացը, որը Ժամը 04.24-ին ճանապարհի անանցանելիության պատճառով կանգ է առել ավտոմեքենաներից մոտ 500 մ հեռավության վրա: Հրշեջ-փրկարարները ճանապարհի այդ հատվածում հանդիպել են արգելափակված 2 ավտոմեքենա, որոնց վարորդներին տեղափոխել են «Կունգ»: Ժամը 05.45-ին կապ է հաստատվել Սոթքի գյուղապետ Կ.Շահսուվարյանի հետ, ով հավաստիացրեց,...

Արգելափակվել են ավտոմեքենաներ 18:22 / 06.03.2013

Մարտի 6-ին, ժամը 14.21-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս - Տեղ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին ավտոմեքենաները արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարաները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «Ֆորդ» մակնիշի 34 LT 591 և «Ֆորդ» մակնիշի 34 ԼՏ 037 պետհամարանիշերով ավտոմեքենանները:

ՃՏՊ Գեղարքունիքի մարզում 18:14 / 06.03.2013

Մարտի 6-ին, ժամը 14.14-ին ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին՝ Վարդաձոր գյուղի մոտ, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ա. Ներսիսյանին պատկանող «ՎԱԶ-2110» մակնիշի 42 ՕՕ 111 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ուղևոր, 1964 թ. ծնված Օ. Հակեյանը տարբեր աստիճանի մարմնական...