Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Տանձուտ-Արևիկ ավտոճանապարհին 01:05 / 01.05.2013

Մայիսի 1-ին, ժամը 02.05-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Տանձուտ - Արևիկ ավտաճանապարհի 3-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկումով: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Պորշ Կայեն» մակնիշի 999 NO 99 պետհամարանիշով (վարորդ Ա. Գալստյան, ծնվ.1989 թ.) և «Վոլկսվագեն» մակնիշի 08 ОՍ 889 պետհամարանիշով (վարորդ Կ. Դանիելյան) ավտոմեքենաները, ինչից «Պորշ Կայեն» ավտոմեքենան բռնկվել է: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա.Գալստյանը տարբեր աստիճանի...

ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով 23:16 / 30.04.2013

Մայիսի 1-ին, ժամը 00.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակում` մետրոպոլիտենի կայարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկմամբ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի 03 QQ 330 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Դ. Հայրապետյան, ծնվ.1986թ.) դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել մետրոպոլիտենի կայարանի մուտքի մոտ: ՃՏՊ-ի...

Կողաշրջվել է ավտոմեքենա 20:17 / 30.04.2013

Ապրիլի 30-ին, ժամը 21.17-ին տեղեկություն է ստացվել, որ Ախուրյան - Կառնուտ ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԳԱԶ 3110» մակնիշի 21 ԼԼ 104 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Խորեն Գալստյան, ծնվ.1989թ.) դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել: Մինչ հրշեջ - փրկարարների կանչի վայր հասնելը՝ Խ.Գալստյանը և ավտոմեքենայի ուղևոր Արմեն Շեկոյանը (ծնվ.1989թ.) տարբեր աստիճանի մարմնական...

ՃՏՊ` Սպիտակ - Վանաձոր ավտոճանապարհին 01:53 / 30.04.2013

Ապրիլի 30-ին, ժամը 02.53-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սպիտակ - Վանաձոր ավտոճանապարհի 10-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել» մակնիշի 35LS860 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով 1988. ծնված Աղասի Սարգսյանը և 1989թ. ծնված Սուրեն Ղալայանը տեղում զոհվել են, իսկ Յուրիկ Հովհաննիսյանը...

ՃՏՊ՝ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին 23:16 / 28.04.2013

Ապրիլի 29-ին, ժամը 00.16-ին տեղեկատվություն է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Նիվա» մակնիշի 57LL934 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել մոտակա ձորը, ինչի հետևանքով վարորդ՝ 1986 թ. ծնված Գարիկ Այդինյանը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Իջևանի ԲԿ, որտեղ նրա վիճակը բճիշկները գնահատել են...

ՃՏՊ` հրդեհի բռնկումով 21:20 / 28.04.2013

Ապրիլի 28-ին, ժամը 22.20-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհի 2րդ կմ-ում՝ Սևանի ԲԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկումով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Օպել Սինտրա» մակնիշի 28օօ692 պետհամարանիշի և «ՎԱԶ-21011» մակնիշի 34TT806 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Օպել Սինտրա» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում հրդեհ է բռնկվել, որը մարվել է տեղի ուժերով: ՃՏՊ-ի հետևանքով...