Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Նոյեմբերյան-Բերդավան ավտոճանապարհին 19:02 / 26.04.2014

Ապրիլի 26-ին, ժամը 19.55-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Օպել» մակնիշի 06 LO 213 պետհամարանիշով ավտոմեքենան Նոյեմբերյան-Բերդավան (Հ-26) ավտոճանապարհի 8-րդ կմ-ի մոտակայքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Հրշեջ-փրկարարներն ուղղել, հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարացրել վառելիքի արտահոսքը:

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին 01:10 / 26.04.2014

Ապրիլի 26-ին, ժամը 02.02-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան 46-րդ կմ-ում` ՃՈ պահակակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, բախվել են «ԶԻԼ» մակնիշի 21ՍՏ247 (վարորդ՝ Մ. Մ.. ծնվ.1966թ.) և «Նիսսան» մակնիշի 56VV777 պետհամարանիշերով (վարորդ՝ Հ. Հ.), ինչից Հ. Հ.-ը (ծնվ.1969թ.) տեղում զոհվել է: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի...

ՃՏՊ Բաշինջաղյան փողոցում 19:00 / 25.04.2014

Ապրիլի 25-ին, ժամը 19.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցում՝ Մետեո Թի Վի-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհայտ մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել միջին տարիքի տղամարդու. անհրաժեշտ է շտապօգնություն: Պարզվել է, որ «Ֆորդ» մակնիշի 29ԼՍ100 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդի տվյալներն անհայտ են) վրաերթի է ենթարկել Ս. Ա.-ին (ծնվ. 1956թ.): Մինչ շտապօգնության դեպքի վայր հասնելը` Ս.Աբգարյանը մահացել է:

ՃՏՊ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին 02:05 / 25.04.2014

Ապրիլի 25-ին, ժամը 03.04-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-5 ավտոճանապարհի Էջմիածին-Արմավիր հատվածում (1-ին կմ) տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Միցուբիշի Շարիոտ» մակնիշի 30 LS 218 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառին: Զոհեր և տուժածներ չկան: Հրշեջ փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:  

ՃՏՊ Վարդենիս-Շատջրեք ավտոճանապարհին 23:21 / 24.04.2014

Ապրիլի 24-ին, ժամը 00.15-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սոթք - Քարվաճառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վարդենիս - Շատջրեք ավտոճանապարհի 8-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 30 TU 856 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է հեռախոսագծի սյանը, ինչից վարորդ` 1977 թ. ծնված Վ.Թ.-ն, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, մինևչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղափոխվել է Վարդենիս...

ՃՏՊ Գավառ-Մարտունի ավտոճանապարհին 21:05 / 24.04.2014

Ապրիլի 24-ին, ժամը 21.55-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ - Մարտունի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում միջպետական Մ-10 ավտոոճանապարհի Գավառ - Մարտունի հատվածում (7-րդ կմ) «Լեկսուս» մակնիշի 35 RO 165 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 40մ գլորվել ձորը, ինչից վարորդ` 1973 թ. ծնված Վ. Ս.-ն և ուղևոր` 1973 թ....