Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Բազմաբերդ գյուղի մոտակայքում (լրացված) 19:46 / 24.04.2014

Ապրիլի 24-ին, ժամը 20.36-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բազմաբերդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 34 LV 820 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Ի.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրին: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել գազի արտահոսքը:  

ՃՏՊ Միրաք գյուղի մոտակայքում (լրացված) 17:24 / 24.04.2014

Ապրիլի 24-ին, ժամը 18.14-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Միրաք գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ «Միցուբիշի Պաջերո ԻՈ» մակնիշի 27 OO 041 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել կամրջի երթևեկելի մասից և գլորվել ձորակը: ՃՏՊ-ի հետևանքով վարորդ` 1968 թ. ծնված Ֆ. Ս. տեղում մահացել է, իսկ ուղևորներ` 1971 թ. ծնված  Ա. Հ.-ը,  1966 թ. ծնված Ք. Գ.-ն...

Ավտոմեքենան դուրս է բերվել արգելափակումից 09:58 / 24.04.2014

Ապրիլի 24-ին, ժամը 10.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Կորեայի» ձորում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ցեխակույտից դուրս են բերել «Նիսսան» մակնիշի 80 DP 001 պետհամարանիշի ավտոմեքենան: *** Ապրիլի 24-ին, ժամը 08.59-ին ահազանգ է ստացվել, որ Կիա մակնիշի ավտոմեքենան միջպետական Մ-2 ավտոճանապարհի Սպանդարյանի ջրամբարի մոտակայքում (32-րդ կմ) արգելափակվել է ցեխակույտի...

ՃՏՊ Սիսիան-Գորայք ճանապարհին 17:07 / 23.04.2014

Ապրիլի 23-ին, ժամը 18.02-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորայք ավտոճանապարհին՝ Գորայք գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մ2» միջպետական ավտոճանապարհի Սիսան-Գորայք հատվածի 34-րդ կմ-ի մոտակայքում բախվել են «Հունդայի» մակնիշի 33 ՍՏ 269 պետհամարանիշի և «Վոլկսվագեն» մակնիշի 30 ՕՕ 187 պետհամարանիշի ավտոմեքենաները: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր...

Ավտոմեքենան դուրս են բերվել երթևեկելի հատված 15:10 / 23.04.2014

Ապրիլի 23-ին, ժամը 16.02-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ում «Վոլկսվագեն» մակնիշի 34 LՏ 237 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և առջևի հատվածով կախվել հարակից ձորակը. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտէ փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

ՃՏՊ Սևան-Երևան ավտոճանապարհին 11:08 / 23.04.2014

Ապրիլի 23-ին, ժամը 12.01-ին ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Աբովյան ավտոճանապարհին՝ Թեյարանի մոտակայքում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել  մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ «Մ-4» միջպետական ավտոճանապարհի Սևան-Երևան հատվածի 26-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 33 VS 417 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ն. Խ., ծնվ. 1977 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի...