Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Սևան-Աբովյան ավտոճանապարհին 00:26 / 23.04.2014

Ապրիլի 23-ին, ժամը 01.19-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Աբովյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 11-րդ կմ-ին «Լեքսուս» մակնիշի 83 ՏՈ 888 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և շրջվել: ՃՏՊ-ի հետևանքով վարորդ՝ 1993 թ. ծնված Ռ. Ս.-ը տեղում մահացել է:...

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ձորակից 23:33 / 22.04.2014

Ապրիլի 23-ին, ժամը 00.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուշավան թաղամասի սկզբնամասում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները «Օպել» մակնիշի 34 DC 715 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել ձորակից և մոտեցրել քարշակ ավտոմեքենային:  

ՃՏՊ Լոռու մարզում 18:49 / 22.04.2014

Ապրիլի 22-ին, ժամը 19.44-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ջրաշեն գյուղի հուշարձանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Սպիտակ-Երևան 13-րդ կմ-ի մոտակայքում բախվել են «Օպել» մակնիշի 33 LV 634 և «ԿամԱԶ» մակնիշի 22 OL 048 պետհամարանիշերով ավտոմեքենաները: «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1993 թ. ծնված Ա. Լ.-ը տարբեր աստիճանի մարմնական...

ՃՏՊ Արգավանդ-Փարաքար հատվածում 04:40 / 22.04.2014

Ապրիլի 22-ին, ժամը 05.30-ին ահազանգ է ստացվել, որ միջհամայնքային Մ-5 ավտոճանապարհի Արգավանդ-Փարաքար հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են Օպել Աստրա մակնիշի 20LS868 , Օպել Վեկտրա մակնիշի 31ՕԼ021 և Տոյոտա Լանդ Կրուզեր մակնիշի 19ՏԼ731 պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչից Հ. Գ.-ը (ծնվ. 1982թ.) և Ս. Ղ.-ը (ծնվ. 1955 թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել...

Ավտոմեքենայի անիվը արգելափակվել է հորում 02:55 / 22.04.2014

Ապրիլի 22-ին, ժամը 03.46-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գ.Նժդեհ և Պռոշյան փողոցների խաչմերուկում շտապօգնության ծառայության ավտոմեքենայի անիվը արգելափակվել է «Շիրակ ջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ի կողմից փորած հորում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ փրկարարները արգելափակումից դուրս են բերել «ֆորդ տրանզիտ» մակնիշի 496SU45 պետհամարանիշով (վարորդ՝ Մ. Ս.) ավտոմեքենան:

ՃՏՊ Լուսաղբյուր գյուղի մոտակայքում 21:10 / 21.04.2014

Ապրիլի 21-ին, ժամը 22.04-ին տեղեկություն է ստացվել, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին՝ Լուսաղբյուր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ՎԱԶ 21-07 մակնիշի ավտոմեքենան շրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Վթարված ավտոմեքենա չի հայտնաբերվել: