Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենան արգելափակվել է 05:14 / 14.03.2013

Մարտի 14-ին, ժամը 01.14-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Գեղաձոր - Հնաբերդ ավտոճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 02.33-ին հրշեջ - փրկարարները ձյան արգելափակումից դուրս են բերել Սարգսյանին պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի 36PL232 պետհամարանիշով ավտոմեքենան: 

Արգելափակվել է ավտոմեքենա 22:51 / 13.03.2013

Մարտի 13-ին, ժամը 18.51-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի մոտակայքում՝ Մթնաձոր կոչվող հանդամասում, ձյան մեջ արգելափակվել է ավտոմեքենա. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի մաս են դուրս բերել Մարատ Կարապետյանին պատկանող «ՈՒԱԶ» մակնիշի 33 TO 067 պետհամարանիշով ավտոմեքենան:

ՃՏՊ Գորիս - Երևան ավտոճանապարհին 06:26 / 13.03.2013

Մարտի 13-ին, ժամը 02.26-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս – Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02» և «1-03» ծառայության հերթապահները: Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Արցախի "Սուրբ Ղազանչեցոց" եկեղեցուն պատկանող` 1956թ. ծնված Միշա Օհանյանի վարած, «ԿամԱԶ» մակնիշի 043 ԼԼ 56 պետհամարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով ուղևոր 1961թ....

ՃՏՊ՝ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին 23:40 / 11.03.2013

Մարտի 11-ին, ժամը 19.40-ին ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 3-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չպարզաբանված հանգամանքներում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 34 LV 747 պետհամարանիշի և «ՎԱԶ 2106» մակնիշի 39 LL 916 ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է: ՃՏՊ-ի հետևանքով «ՎԱԶ 2106» մակնիշի...

Արգելափակվել է ավտոմեքենա 09:00 / 11.03.2013

Մարտի 11-ին, ժամը 05.00-ին տեղեկություն է ստացվել, որ Գավառ-Նորատուս ավտոճանապարհի 3-րդ կմ-ին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտի մեջ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել Ռ. Կարապետյանին պատկանող «ՎԱԶ-2121» մակնիշի 21 ՕՍ 242 պետհամարանիշով ավտոմեքենան:

ՃՏՊ Փարաքար-Մուսալեռ ավտոճանապարհին 01:33 / 11.03.2013

Մարտի 10-ին, ժամը 21.33-ին Փարաքար-Մուսալեռ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խմբերը: Պարզվել է, որ ՃՏՊ-ն տեղի է ունեցել Փարաքար գյուղի Շիրազի փողոցի թիվ 1 տան մոտակայքում: Չբացահայտած հանգամանքներում բախվել են «Իվեկո» մակնիշի 30 TS 231 և «Օպել» մակնիշի 34 PL 091 պետհամարանիշերով...