Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Արագածոտնի մարզում. կան տուժաներ 23:03 / 08.05.2014

Մայիսի 8-ին, ժամը 23.51-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի 34 DZ 133 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի ժայռաբեկորներին: ՃՏՊ-ի հետևանքով վարորդ` 1980 թ. ծնված Ա. Մ.-ը և 2 ուղևորներ տեղում մահացել են, իսկ ուղևոր` 1977 թ. ծնված Ն. Մ.-ը տեղափոխվել է...

ՃՏՊ Վրաստանի Հանրապետությունում 08:22 / 08.05.2014

Մայիսի 8-ին, ժամը 09.15-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 04.23-ի սահմաններում Ասպինձա քաղաքի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել Վեկտրա» մակնիշի 34 VT 295 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորակը: ՃՏՊ-ի հետևանքով Գյումրի քաղաքի բնակիչներ Մ. Ա.-ը, Է. Հ.-ը, Ս. Շ.-ը և Ա. Ռ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ասպինձա քաղաքի ԲԿ: Բժիշկները...

ՃՏՊ Վայք-Սիսիան ավտոճանապարհին 04:10 / 08.05.2014

Մայիսի 8-ին, ժամը 04.53-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Սարավան-Վայք հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. Ֆրայդ մակնիշի 84A73710 պետհամարանիշով ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Վայք-Սիսիան հատվածի 25-րդ կմ-ում Ֆրայդ մակնիշի 84A73710 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի` Աբդուլ Հուսեյնի Սաիդ, ծնվ.1983թ.) դուրս է...

ՃՏՊ Քաջարան - Մեղրի ավտոճանապարհին 20:30 / 07.05.2014

Մայիսի 7-ին, ժամը 21.30-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Քաջարան - Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Քաջարան – Մեղրի 7-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի (32OS736 պ/հ) ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Բ.-ը, ծնվ.1978թ.) դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը մոտ՝ 50-60 մ, ինչից Բ. Գ.-ը (ծնվ.1985թ.) և Ռ. Հ.-ը (ծնվ.1935թ.) տեղում...

ՃՏՊ Արմավիր-Մրգաշատ ավտոճանապարհին 17:17 / 07.05.2014

Մայիսի 7-ին, ժամը 18.17-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արմավիր – Մրգաշատ ավտոճանապարհին «Գազ-24» մակնիշի 33VS517 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Ա. Կ.) դուրս է եկել կամրջի երթևեկելի մասից և ընկել ցած: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա.Կ.-ը և ուղևոր Է. Զ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել...

ՃՏՊ Դալար գյուղի մոտ. կա տուժած 03:24 / 06.05.2014

Մայիսի 6-ին, ժամը 04.06-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մրգավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Դալար գյուղի գյուղապետարանի մոտակայքում «ՎԱԶ-2106» մակնիշի 33PU180 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանպարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «1-03» ծառայության աշխատակիցները տարբեր...