Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Թբիլիսյան խճուղում 19:32 / 30.04.2014

Ապրիլի 30-ին, ժամը 20.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ Երևանի Շամպայն Գինիների գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 35 OV 496 և «ՎԱԶ-2106» մակնիշի 34 SC 983 պետհամարանիշերով ավտոմեքենաները: «ԲՄՎ»-ի վարորդ Վ. Ա.-ը հոսպիտալացվել է «Սուրբ Գր. Լուսավորիչ»...

ՃՏՊ Չարբախից Մասիս տանող ավտոճանապարհին 22:46 / 29.04.2014

Ապրիլի 29-ին, ժամը 23.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախից Մասիս տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Վոլկսվագեն մակնիշի 13ՍՕ437 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել, ինչից վարորդ Թ. Խ.-ը (ծնվ. 1953 թ.) տեղում զոհվել է: Փրկարարները ավտոմեքենայի տակից դուրս են բերել Թ.Խ.-ի դին: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են...

ՃՏՊ Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին 21:49 / 29.04.2014

Ապրիլի 29-ին, ժամը 22.29-ին ահազանգ է ստացվել, որ միջհամայնքային Հ-28 ավտոճանապարհին՝ Հրազդան-Ծաղկաձոր 1-ին կմ-ում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Լեքսուս» մակնիշի 04TT040 (վարորդ՝ Վ. Պ.) և «Տոյոտա կորոլա» մակնիշի 861ԼՕ43 պետհամարանիշներով ավտոմեքենաները. ինչից Ռ. Ճ.-ը (ծնվ. 1986թ.), Գ. Ս.-ը (ծնվ. 1984թ.) և Վ. Պ.ը (ծնվ. 1995թ.) հոսպիտալացվել են Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղ...

ՃՏՊ Վանաձոր-Լերմոնտով ավտոճանապարհին 16:53 / 29.04.2014

Ապրիլի 29-ին, ժամը 17.53-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Լերմոնտով ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-8 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան 2-րդ կմ-ում դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել» մակնիշի 34 ՏT 290 պետհամարանիշի (վարորդ՝ Մ. Շ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և մոտ 30 մետր գլորվել ձորը. տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:  

Օգնության են հասել փրկարարները 12:30 / 29.04.2014

Ապրիլի 29-ին, ժամը 13.14-ին ահազանգ է ստացվել, որ Մ-11 միջպետական ավտոճանապարհի` Սոթք-Քարվաճառ հատվածում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան տեխնիկական խնդիրների պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները խափանված «Ֆորդ-տրանզիտ» մակնիշի 25 ՍՕ 207 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Պ. Ա.) քարշակել են Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատ:  

ՃՏՊ Արցախի պողոտայում (լրացված) 05:30 / 29.04.2014

Ապրիլի 29-ին, ժամը 06.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայում` Տուն Դեպո առևտրի կենտրոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ՎԱԶ 21010 մակնիշի 35 VO 783 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է էլ. սյանը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ` 1990 թ. ծնված Ս. Ն.-ն, ուղևորներ` 1988 թ. ծնված Ա. Ս.-ն և 1989 թ. ծնված Լ. Հ.-ն տեղափոխվել են «Էրեբունի»...