Նորություններ

Պատահարներ

Մեքենան բախվել է գովազդային վահանակին 22:50 / 01.10.2013

Հոկտեմբերի 1-ին, ժամը 23.47-ին տեղեկություն է ստացվել, որ Իսակովի պողոտայում՝ «Աուդի» խանութ-սրահի մոտակայքում, տեղի  է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Իսակովի պողոտայի թիվ 24 հասցեում` «Պիկովայա դամա» գիշերային ակումբի մոտակայքում, «ԲՄՎ» մակնիշի 33TO305 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակին, ինչի հետևանքով վարորդ՝ 1987 թ. ծնված Գոռ Մկրտչյանը ստացել է տարբեր աստիճանի...

ՃՏՊ Նուբարաշենի խճուղում 00:40 / 01.10.2013

Հոկտեմբերի 1-ին, ժամը 01.17-ին ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի խճուղում՝ գերեզմաններ չհասած, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և ԱԻ արձագանքման խումբը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Կամազ» մակնիշի 708 OO 64 պետհամարանիշի (վարորդ՝ Ա.Մ., ծնվ. 1975թ.) և «Նիսան» մակնիշի 18 LO 318 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը...

Վրաերթ Արմավիր-Էջմիածին ավտոճանապարհին 14:15 / 29.09.2013

Սեպտեմբերի 29-ին, ժամը 15.05-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Էջմիածին ավտոճանապարհին՝ Արշալույս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. դեռևս չբացահայտված հանգամանքներում անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթակել Բ. Չ.-ին (ծնվ. 1960թ.), ում տեղափոխել են Էջմիածինքաղաքի ԲԿ: Էջմիածնի ԲԿ-ից հաղորդեցին, որ տուժածի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:  Շուտով Էջմիածնի ԲԿ-ից հաղորդեցին, որ տուժածը մահացել է:

ՃՏՊ Լոռի Բերդ–Ագարակ ճանապարհին 06:05 / 29.09.2013

Սեպտեմբերի 29-ին, ժամը 06.58-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռի Բերդ–Ագարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2121»  մակնիշի 37 LU 747 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել թմբին, ինչի հետևանքով 1993 թ. ծնված Ս. Օ.-ը և 1987 թ. ծնված Ռ. Կ.-ը, ստանալով տարբեր մարմնական վնասվածքներ, մինչ...

ՃՏՊ Իսակովի պողոտայում 02:20 / 29.09.2013

Սեպտեմբերի 29-ին, ժամը 03.14-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արգավանդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ջոկատը, ՃԿԿ օպերատիվ խումբը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Իսակովի պողոտայի թիվ 29/1 հասցեում գտնվող «M & S» առևտրի կենտրոնի մոտակայքում «Հյունդայի» մակնիշի 20 UL 088 պետհամարանիշի (վարորդ` Ա. Օ., ծնվ. 1986թ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և...

ՃՏՊ Սյունիքի մարզում 19:00 / 28.09.2013

Սեպտեմբերի 28-ին, ժամը 19.53-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Տեղ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել Գորիս քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Գորիս-Ստեփանակերտ (ԼՂՀ) ավտոճանապարհի 29-րդ կմ-ին Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ին պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 011 FL 64 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:...