Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտում (լրացված) 05:00 / 07.10.2013

Հոկտեմբերի 7-ին, ժամը 00.38-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 10-րդ կմ-ում ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտում. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 06.00-ի դրությամբ հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 ավտոմեքենա:  Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:  

Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենաներն արգելափակումից 19:25 / 06.10.2013

Հոկտեմբերի 6-ին, ժամը 20.10-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մերկասառույցի հետևանքով արգելափակվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Վարդենիս - Քարվաճառ ավտոճանապարհի 40 կմ-ում հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 14 մարդատար և 8 բեռնատար ավտոմեքենա:

ՃՏՊ Երևան-Գյումրի ճանապարհին 19:10 / 06.10.2013

Հոկտեմբերի 6-ին, ժամը 20.04-ին տեղեկատվություն է ստացվել, որ Թալին-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ում` Կաթնաղբյուր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 65-րդ կմ-ին «Միլենա» տաքսի ծառայությանը պատկանող «Օպել» մակնիշի 33 DU 608 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր...

Արգելափակվել են ավտոմեքենաներ (լրացված) 14:00 / 06.10.2013

Հոկտեմբերի 6-ին, ժամը 10.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Ծիլքար գյուղի մոտակայքում, մերկասառույցի հետևանքով արգելափակվել են ավտոմեքենաներ: Ահազանգը փոխանցվել է Լոռու և Արագածոտնի ՄՃԿԿ կրտսեր հրահանգիչներին, «Սպիտակ ճանապարհ» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետին, «Արագած» ՃՇՇ ՓԲԸ-ի տնօրենին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: «Սպիտակ ճանապարհ» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետի տեղեկատվության համաձայն՝ Երևան-Վանաձոր ավտոճանա­պար­հի 85-րդ կմ-ում («Սպիտակի ոլորաններ» կոչվող...

ՃՏՊ` Գյումրի քաղաքում 21:15 / 05.10.2013

Հոկտեմբերի 5-ին, ժամը 22.11-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ավտոկայանի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ, տուժածներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց. անհրաժեշտ է քարշակ ծառայության օգնությունը վնասված ավտոմեքենան տուգանային հրապարակ տեղափոխելու համար: Պարզվել է, ժամը 20.00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շահումյան փողոցում՝ ավտոկայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են 1990թ. ծնված Ա. Մ.-ի վարած  "ՎԱԶ-2106" մակնիշի 63OO866...

ՃՏՊ՝ Ավշար գյուղում 18:59 / 05.10.2013

Հոկտեմբերի 5-ին, ժամը 19.59-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ավշար գյուղի բենզալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկամամբ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:    Դեռևս չբացահայտված հանգամանքներում 1988 թ. ծնված Ա. Գ.-ի վարած Մերսեդես մակնիշի 27OS229 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչից առաջացել է գազի արտահոսք: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել...