Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Սևան-Երևան ավտոճանապարհին 19:30 / 04.10.2013

Հոկտեմբերի 4-ին, ժամը 20.22-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Չարենցավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Սևան-Երևան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին: «Նիսսան» մակնիշի 35 OR 785 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորներ` 1992 թ. ծնված Թ., 2000 թ. ծնված Ռ., 1988 թ. ծնված Ռ....

ՃՏՊ Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին 18:00 / 04.10.2013

Հոկտեմբերի 4-ին, ժամը 18.45-ին տեղեկություն է ստացվել, որ Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Դեռևս չպարզված հանգամանքներում  « Օպել »  մակնիշի 09 SU 629 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր` 1983 թ. ծնված Կ. Մ.-ի  և վարորդ` 1986 թ. ծնված Գ. Հ.-ի դիերը: Ուղևոր` 1983 թ. ծնված Մ. Վ.-ը...

Բախվել են ավտոմեքենաներ. տուժածներ չկան 11:10 / 04.10.2013

Հոկտեմբերի 4-ին, ժամը 12.01-ին տեղեկություն է ստացվել, որ Եղվարդի խճուղում՝ «Սոչի պլազա» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ բախվել են «Տոյոտա» մակնիշի 55 ZZ 155, «ՎԱԶ 2106» մակնիշի 61 LS 814 և «ՎԱԶ 2106» 26 SO 660 պետհամարանիշներով ավտոմեքենաները: Տուժածներ չկան:

ՃՏՊ Սևան-Երևան ավտոճանապարհին 01:55 / 04.10.2013

Հոկտեմբերի 4-ին, ժամը 02.46-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին՝ Գագարին գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սևան-Երևան ավտոճանապարհի 16-րդ կմ-ում դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԳԱԶ-24» մակնիշի 17ՏՏ814 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Բ., ծնվ. 1985թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին, ինչից ուղևոր Լ. Մ.-ը (ծնվ. 1961թ.) տեղում...

Վրաերթ Նոր Նորքի 6-րդ զանգվածում 20:35 / 03.10.2013

Հոկտեմբերի 3-ին, ժամը 21.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 6-րդ զանգվածի «Ռադիոտեխնիկա» խանութի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Յ. Ա.-ին (ծնվ.1940թ.), ով ստացված վնասվածքներից մահացել է:

ՃՏՊ Իսակովի պողոտայում 18:55 / 03.10.2013

Հոկտեմբերի 3-ին, ժամը 19.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ "Տոյոտա Երևան" ՍՊԸ-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ-ի փրկարար ջոկատը: Պարզվել է, որ բախվել են Կոնցերտո տաքսի սերվիզին պատկանող Լադա Կալինա մակնիշի Լ0432 (վարորդ՝ Գ. Ս.) և Միտսուբիշի Պաջերո մակնիշի 05ԼՏ088 պետհամարանիշերի (վարորդն անհայտ է) ավտոմեքնաները: Զոհեր և տուժածներ չկան: