Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Հայանիստ գյուղում 08:30 / 24.08.2013

Օգոստոսի 24-ին, ժամը 09.14-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Հայանիստ գյուղի կենտրոնական խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԳԱԶ-53» մակնիշի 12օօ195 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Ղ., ծնվ.1946թ.) բախվել է «Ֆորդ» մակնիշի 25ՍՕ916 պետհամարանիշով (վարորդ` Ա. Ա., ծնվ. 1979թ.) ավտոմեքենային, ինչից «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, և տեղի է ունեցել գազի արտահոսք: Տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:...

ՃՏՊ` Գյումրի քաղաքում 00:30 / 24.08.2013

Օգոստոսի 24-ին, ժամը 01.23-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի մասին տեղյակ են պահվել Գյումրի քաղաքի «1-04» ծառայության աշխատակիցները: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես E-320» մակնիշի 24ԼԼ060 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի...

ՃՏՊ՝ Երևան – Դիլիջան ավտոճանապարհին 08:21 / 23.08.2013

Օգոստոսի 23-ին, ժամը 09.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևան – Դիլիջան ավտոճանապարհի 86-րդ կմ-ում տեղի ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքերում, «ՊԱԶ» մակնիշի 62SL361 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Արմավիրի մարզի Փարաքար գյուղի հիմնական դպրոցի ուսուցիչներ Ա. Ն.-ը(տնօրեն),Գ. Ա.-ն,...

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին 02:50 / 23.08.2013

Օգոստոսի 23-ին, ժամը 03.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին` թեյարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատաիվ խումբը: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 24-րդ կմ-ում բախվել են «ԳԱԶ-53» մակնիշի 43OS779 (վարորդ` Գ.Պ.) և «Ֆոլկսվագեն Բորա» մակնիշի 77 QQ 079 պետհամարանիշներով ավտոմեքենաները: Հրշեջ-փրկարարները «Ֆոլկսվագեն Բորա» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել...

ՃՏՊ Վրաստանում. կան հայ տուժածներ (լրացված) 16:35 / 22.08.2013

Օգոստոսի 22-ին, ժամը 08.40-ին տեղեկություն է ստացվել, որ Վրաստանի հանրապետության Գարդաբանի շրջանի Թելեթի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ ՝ բախվել են «Մերսեդես» մակնիշի 06 SO 044 և «Ջիպ» մակնիշի ZGN 105 պետհամարանիշերի ավտոմեքենաները: Նախնական տվյալներով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր  Աննա Պողոսյանը տեղափոխվել է Թբիլիսի քաղաքի հիվանդանոց, իսկ Արամ Չախոյանը և Էդուարդ Սարգսյանը ՝ Գարդաբանի շրջկենտրոնի հիվանդանոց:  Ժամը 17.30-ի դրությամբ ՀՀ շտապօգնության ավտոմեքենաները Երևանի...

ՃՏՊ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին 20:00 / 21.08.2013

Օգոստոսի 21-ին, ժամը 20.45-ին տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին` Դսեղ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խումբը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 25-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի 89 TT 900 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (70...