Նորություններ

Պատահարներ

Արգելափակվել են ավտոմեքենաներ 21:04 / 05.03.2013

Մարտի 5-ին, ժամը 17.04-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք - Քարվաճառ ավտոճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժշետ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ - փրկարարները երթևեկելի հատված են դուրս բերել «ՎԱԶ 2107» մակնիշի 54US555 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Խ.Խաչատրյան) և «ՎԱԶ 21099» մակնիշի 14ՍՍ523 պետհամարանիշով (վարորդ Շ.Թարխանյան) ավտոմեքենան:

Ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ 13:04 / 04.03.2013

Մարտի 4-ին, ժամը 09.01-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի մոտակայքում` ձնաբքի հետևանքով, Ապարան քաղաքի ԲԿ մեկնող ավտոմեքենան արգելափակվել է. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները քաղաքացիներ` 1995թ. ծնված Ռ.Մարտիրոսյանին և 1955 թ. ծնված Պ. Մարտիրոսյանին պատգարակով մոտեցրել են «ՈՒրալ» ավտոմեքենային և տեղափոխել Ապարանի ԲԿ:

Ավտոմեքենան շրջվել էր ձորակը 07:38 / 04.03.2013

Մարտի 4-ին, ժամը 03.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ-ում` Հրազդան քաղաքի մոտակայքում, ավտոմեքենան դեռևս չպարզաբանված հանգամանքներում դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորակը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս է եկել Նիսսան Պատֆայնդեր >> մակնիշի 79 ՕՕ 999 պետհամարանիշի ավտոմեքենան: Զոհեր և տուժածներ չկան:

Ավտոմեքենան դուրս է բերվել արգելափակումից 06:44 / 04.03.2013

Մարտի 4-ին, ժամը 02.44-ին ահազանգ է ստացվել, որ Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհին ձնաբքի հետևանքով ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել ՎԱԶ 21-07 >> մակնիշի L 3018 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ռ. Հովհաննիսյան):

Ավտոմեքենաները շարունակել են ընթացքը 06:39 / 04.03.2013

Մարտի 4-ին, ժամը 02.39-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Ռյա Թազա ավտոճանապարհի 5-րդ կմ-ում ձնաբքի հետևանքով ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոմեքենաները տեխնիկական անսարքության պատճառով չեն կարողանում ինքնուրույն շարունակել ճանապարհը: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել երկու ավտոմեքենա:  

Ավտոմեքենան` ձնակույտի մեջ 05:07 / 04.03.2013

Մարտի 4-ին, ժամը 01.07-ին ահազանգ է ստացվել, որ Սպիտակի ոլորաններում ձնաբքի հետևանքով ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Վազ 21-08 >> մակնիշի 31 ՏՏ 791 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ռ. Բաղդասարյան):