Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Նշավան գյուղում (լրացված) 02:50 / 10.07.2014

Հուլիսի 10-ին, ժամը 00.26-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նշավան գյուղի Գ. Նժդեհ փողոցի վերջնամասում այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գ.Նժդեհ փողոցի թիվ 35 վագոն տնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.27-ին, մարվել` 03.45-ին: Այրվել է վագոն տնակն ամբողջությամբ (36 քմ) և հարակից գտնվող կենցաղային իրեր:  

ՃՏՊ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին (լրացված) 00:54 / 10.07.2014

Հուլիսի 10-ին, ժամը 01.36-ին  ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ միջհամայնքային Հ-28 ավտոճանապարհի Հրազդան-Հանքավան հատվածքի 1-ին կմ-ում «Մերսեդես E 200» մակնիշի 22 ՍՍ 272 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հայտնվել հարակից դաշտում, ինչից վարորդ Զ. Հ. (ծնվ. 1975թ.) տեղափոխվել է Հրազդանի ԲԿ: Ըստ...

ՃՏՊ Թբիլիսյան խճուղում (լրացված) 23:49 / 09.07.2014

Հուլիսի 10-ին, ժամը 00.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ լամպերի գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մկենել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տոյոտա լենդ կրուզեր մակնիշի 32 LO 860 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արտաքին լուսավորման սյանը: Վարորդ` 1982 թ. ծնված Ա. Խ.-ն և ուղևոր` 1978 թ. ծնված Ս. Մ.-ն տեղափոխվել են Սրբ. Գր. Լուսավորիչ ԲԿ:  Բժիշկները...

ՃՏՊ Արտաշավան-Ուշի հատվածում 11:59 / 07.07.2014

Հուլիսի 7-ին, ժամը 12.49-ին տեղեկություն է ստացվել, Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի  մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհի Արտաշավան-Ուշի հատվածում (2-րդ կմ) բախվել են «ԳԱԶ 24» մակնիշի (վարորդ՝ Ա. Գ., ծնվ. 1989թ.) 34 TM 022 և «ԲՄՎ» մակնիշի (վարորդ՝ Լ. Ս., ծնվ. 1992թ., ուղևոր՝ Ս. Հ., ծնվ. 1992թ.) PEP065 պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչի հետևանքով Լ. Ս.-ը և Ս. Հ.-ը...

ՃՏՊ Կոտայքի մարզում. կա տուժած 01:36 / 07.07.2014

Հուլիսի 7-ին, ժամը 02.25-ին ահազանգ է ստացվել, որ Հ-27 միջհամայնքային ավտոճանապարհին` Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «Միցուբիշի Պաջեռո»-ն բախվել է «Դայվու» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «Միցուբիշի Պաջեռոն» ընկել է գետը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Միցուբիշի Իո» մակնիշի 34 DV 986 (վարորդ` Մ. Հ.) և «Դայվու» մակնիշի 077 LD 61 (վարորդ` Տ. Խ.)...

Ավտոմեքենան գլորվել է ձորը 13:09 / 06.07.2014

Հուլիսի 6-ին, ժամը 14.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտակայքում ավտոմեքենա է գլորվել ձորը. տուժածին ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մոնթե Մելքոնյան փողոցի սկզբամասում «Օպել Աստրա» մակնիշի 34 LF 372 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 70 մետր գլորվել ձորը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը`...