Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ 22:20 / 28.07.2013

Հուլիսի 28-ին, ժամը 23.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Սևան ավտոճանապարհի 33-րդ կմ-ում բախվել են «Գրանդ Չերոկի» մակնիշի 26 ՍՍ 886, «Տոյոտա» մակնիշի 138 ՈՍ 01 և «ԳԱԶել» մակնիշի 34 TT 777 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Գրանդ Չերոկի» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Վ. Հ.-ը...

ՃՏՊ Գագարին գյուղի մոտ 16:30 / 28.07.2013

Հուլիսի 28-ին, ժամը 17.24-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Սևան-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Օպել» մակնիշի 33 OP 503 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ՝ 1988 թ. ծնված Ս. Ն-ը և...

Օգնության են հասել փրկարարները 00:51 / 28.07.2013

Հուլիսի 28-ին, ժամը 01.51-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Լուսագյուղ գյուղի մոտակա սարում՝ մարմարի հանքավայրի մոտակայքում, ավտոմեքենանա է արգելափակվել քարաբեկորների մեջ, իսկ վարորդն ու ուղևորները ցածր տեսանելիության պատճառով մոլորվել են. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները Չքնաղ գյուղի սարերում հայտնաբերել են «Միցուբիշի Մոնտերո» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Մ., ծնվ.1990 թ., ուղևորներ՝ Մ. Կ., ծնվ.1993 թ., Ս. Կ., ծնվ.1980 թ, Ա. Ն.,...

ՃՏՊ Նար-Դոս – Վարդանանց փողոցների խաչմերուկում 00:31 / 28.07.2013

Հուլիսի 28-ին, ժամը 01.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նար-Դոս – Վարդանանց փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղյակ են պահվել 1-02 և 1-03 ծառայությունների հերթապահները: Տեղում պարզվել է, որ > մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել է Նար-Դոսի փողոցում գտնվող խանութի պատին և հարակից էլ. սյանը, ինչի հետևանքով ուղևորը՝ Ա. Վ.-ն, (ծնվ....

ՃՏՊ Տիգրան Մեծ փողոցում 19:07 / 27.07.2013

Հուլիսի 27-ին, ժամը 20.07-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի թիվ 93 շենքի մոտակայքում բախվել են Վոլկսվագեն Գոլֆ մակնիշի 25US442 (վարորդ՝ Սարգիս Սարգսյան ծնվ.1991թ.) և Պեժո մակնիշի 858LP61 (վարորդ՝ Զավեն Մութավյան) պետհամարանիշերի ավտոմեքենաները, ինչից Զ.Մութաֆյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:

Ավտոմեքենա է կողաշրջվել 17:14 / 27.07.2013

Հուլիսի 27-ին, ժամը 18.14-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհի 15-րդ կմ-ում > մակնիշի 14OL276 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Ն. Մ. 1990թ. ծնվ.) կողաշրջվել է, ինչից ուղևոր՝ Զ. Ի.-ը (1996թ.ծնվ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիատալացվել է Վայք քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են բավարար: