Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ՝ «Մ-1» միջպետական ավտոճանապարհին 15:12 / 02.03.2014

Մարտի 2-ին, ժամը 15.05-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհին` Դավթաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Գյումրի-Երևան հատվածի 54-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 45 LL 547 պետհամարանիշի (վարորդ` Վ.Մ.) և «ՎԱԶ-2121» մակնիշի 24 MR 064 պետհամարանիշի (վարորդ` Ա.Ս.) ավտոմեքենաները, վերջինիս վարորդը`...

ՃՏՊ Դիլիջան քաղաքում 23:18 / 01.03.2014

Մարտի 1-ին, ժամը 23.09-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՈւԱԶ» մակնիշի 06 LO 282 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածելով մոտակա տան պարսպին՝ շրջվել է: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ՝ 1989 թ. ծնված Ա. Ա.-ը հոսպիտալացվել է Դիլիջան քաղաքի ԲԿ,...

ՃՏՊ Արթիկ քաղաքում 12:51 / 01.03.2014

Մարտի 1-ին, ժամը 12.44-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Շահումյան-Ղարիբյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Արթիկ քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ 21-08» մակնիշի 34 AT 311 և «ԶԻԼ-131» մակնիշի 22 OL 053  պետհամարանիշով ավտոմեքենաները: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են «ՎԱԶ 21-08» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը:

Ավտոմեքենան շրջվել է ձորը 10:33 / 01.03.2014

Մարտի 1-ին, ժամը 10.29-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի թունելի մոտակայքում ավտոմեքենա է շրջվել ձորը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Սևան հատվածում (11-րդ կմ) «Միցուբիշի» մակնիշի 34 MA 322 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը: Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան ձորից (5 մետր) դուրս են բերել:

ՃՏՊ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 22:40 / 28.02.2014

Փետրվարի 28-ին, ժամը 22.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ թաղապետարանի դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ իրար են բախվել թիվ 35 երթուղու Գազել մակնիշի 1747S պ/հ և թիվ 52 երթուղու 1616S պ/հ Գազել ավտոմեքենաները, ինից տուժող թիվ 35 երթուղու ուղևոր Գ. Զ.-ը հոսպիտալացվել է:

Վրաերթ Դավիթաշենում 20:34 / 28.02.2014

Փետրվարի 28-ին, ժամը 20.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասում ավտոտեխսպասարկման կետերի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է շտապօգնություն: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ  օպերատիվ խումբը: Ըստ ականատեսների վկայության՝  «Գազել» մակնիշի ավտոմեքենայի վարորդի խցիկից Գ. Ղ.-ը (ծնվ. 1975թ.) իջնելիս սայթակել և ընկել է: Շտապօգնության աշխատակիցները տեղում տուժածին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն և նրա առողջական վիճակը գնահատել բավարար: