Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Գյումրի-Երևան ե/գ Մասիս կայարանի մոտ 12:57 / 22.02.2014

Փետրվարի 22-ին, ժամը 12.30-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Երևան ե/գ Մասիս կայարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Պարզվել է, որ ժամը 11.25-ի սահմաններում Գյումրի-Երևան երկաթգծի 2860-րդ կմ-ի 6-րդ պիկետում` չվերահսկվող գծանցումում թիվ 681 ուղևորատար գնացքը (53 ուղևոր) դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել է Բելոռուս մակնիշի 9572 AX պ/հ տրակտորին, ինչի հետևանքով վերջինիս վարորդ Ա.Մ.-ն (ծնվ. 1950թ.) տեղափոխվել է Մասիս քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է...

ՃՏՊ Կապան-Սյունիք ճանապարհին 01:55 / 20.02.2014

Փետրվարի 20-ին, ժամը 01.38-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կապան-Սյունիք ավտոճանապարհի 4-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Վոլցվագեն գոլֆ» մակնիշի 41 AA 404 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը` մոտ 15 մ: Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը՝ ուղևոր Ի. Մ.-ն (ծնվ. 1979 թ.) տեղափոխվել է Կապան քաղաքի բժշկական կենտրոն: Հրշեջ-փրկարարները...

ՃՏՊ Ապարան-Ալագյազ հատվածում 08:14 / 19.02.2014

Փետրվարի 19-ին, ժամը 07.35-ին ահազանգ է ստացվել, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Ապարան-Ալագյազ հատվածի 15-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. > մակնիշի վատոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվակ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Աուդի» մակնիշի 34 TS 914 պ/հ ավտոմեքենան շրջվել է, վարորդ՝ Մ. և ուղևոր՝ Թ. Դ.-երը ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից: Զոհեր և...

ՃՏՊ Նոր Նորքում (լրացված) 06:33 / 19.02.2014

Փետրվարի 19-ին, ժամը 05.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 7-րդ զանգվածում՝ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ջոկատը և ՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի 13 AP 003 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է Դավիթ Բեկ փողոցի թիվ 222 հասցեում գտնվող «Ար դելիկատես ՍՊԸ-ի պատին: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր...

ՃՏՊ Սեբաստիայի փողոցում 05:17 / 18.02.2014

Փետրվարի 18-ին, ժամը 05.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցում` «Ռան-Օյլ» բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենայի վարորդն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Երկրորդ ահազանգով պարզվել է, որ ավտոմեքենայից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել նաև մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ՎԱԶ-2106 մակնիշի 61 SL 699...

Ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ 11:52 / 14.02.2014

Փետրվարի 14-ին, ժամը 11.43-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասում` գերեզմանների մոտակայքում, Իսուզու Ռոդեո մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճաապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգությունը: Դեպքի վայր է մեկնել ԶԻԼ-130 (Կունգ) մակնիշի ավտոմեքենան: Ջրասուզակ-փրկարարները ՎԱԶ-2121 մակնիշի 10ՏՕ169 պ/հ (վարորդ Մ.Բ.) ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: