Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Տիգրանաշենի ոլորաններում. կան տուժածներ 08:12 / 30.06.2013

Հունիսի 30-ին, ժամը 09.12-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի ոլորաններում ավտոմեքենան շրջվել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Արարատ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 84-րդ կմ-ում «Օպել» մակնիշի 18 ՍՏ 917 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր...

ՃՏՊ Գորիս-Կապան ավտոճանապարհին 19:29 / 29.06.2013

Հունիսի 29-ին, ժամը 20.29-ին տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին՝ Թասսի կոչվող ոլորանների հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ: Կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարաների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 40-րդ կմ-ում` Չայզամի լճի մոտակայքում, «Մերսեդես» մակնիշի 33 RS 965 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Անդրանիկ Բեգլարյան ծնվ.1963թ.) դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր...

ՃՏՊ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին 04:33 / 29.06.2013

Հունիսի 29-ին, ժամը 05.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում «Շեվրոլե ավեո» մակնիշի Լ3001 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդ` Կարեն Մանգասարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հրշեջ-փրկարարները...

ՃՏՊ Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին 19:20 / 27.06.2013

Հուլիսի 27-ին, ժամը 20.20-ին ահազանգ է ստացվել, որ Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Վայքի գերեզմանատան մոտակայքում «Միտցուբիշի Պաջերո» մակնիշի 30LՏ438 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մ գլորվել հարակից ձորը, ինչի հետևանքով ուղևոր 2008թ. ծնված Ռ.Բաղդասարյանը տեղում զոհվել է, իսկ...

ՃՏՊ Նոր Խարբերդի ամառանոցների մոտ 05:31 / 27.06.2013

Հունիսի 27-ին, ժամը 06.31-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդի ամառանոցների մոտակայքում ավտոմեքենան գլորվել է ձորը, իսկ վարորդը ստացել է ոտքերի վնասվածքներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Նոր Խարբերդի ամառանոցներին հարակից գերեզմանա­տան մոտակայքում «ԳԱԶել» մակնիշի 3503 Տ պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր...

ՃՏՊ Ծաղկաձոր քաղաքում 15:12 / 26.06.2013

Հունիսի 26-ին, ժամը 16.12-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում՝ «Գոլդեն Փելիս» հյուրանոցի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԳԱԶ-66» մակնիշի 31 ՍՏ 335 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` 1990 թ. ծնված Ս. Սարգսյանին, ում շտապօգնության աշխատակիցները հոսպիտալացրել են Հրազդան քաղաքի բժշկական կենտրոն:...