Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ` Իսակովի պողոտայում 19:23 / 14.01.2014

Հունվարի 14-ին, ժամը 19.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում` ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ջոկատը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 34 TU 857 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. վարորդ՝ 1979 թ. ծնված Վ. Ծ.-ն տեղում մահացել է: Փրկարարները դին դուրս են բերել ավտոմեքենայից և...

ՃՏՊ՝ Սևան-Դիլիջան ավտոճանապարհին 00:56 / 14.01.2014

Հունվարի 14-ին, ժամը 00.35-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհին` թունելի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է շտապ օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆորդ տրանզիտ» մակնիշի У095ЕТ56 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 7 մետր ներքև գլորվելով` բախվել ծառերին: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տարբեր մարմնական վնասվածքներով Դիլիջան քաղաքի ԲԿ է...

ՃՏՊ Շիրակի մարզում. կան տուժածներ 03:07 / 13.01.2014

Հունվարի 13-ին, ժամը 03.01-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ցողամարգ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 26-րդ կմ-ին «ՍԿԱՆԻԱ» մակնիշի SAO-822 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել: ՃՏՊ-ի հետևանքով վարորդը՝ 1957 թ. ծնված Գ. Յ. (Վրաստանի Հանրապետության քաղաքացի), տեղում մահացել է:...

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին 08:30 / 12.01.2014

Հունվարի 12-ին, ժամը 08.20-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 70-րդ կմ-ի մոտակայքում, «Լադա 110» մակնիշի 88ՕՍ004 պ/հ (վարորդ՝ Հ. Վ. ծնվ. 1976թ.) ավտոմեքենան բախվել է Վոլկսվագեն» մակնիշի 91ՕD009 պ/հ (վարորդ՝ Հ. Խ. ծնվ. 1983թ.) և «Մերսեդես» մակնիշի 76AԼ777 պ/հ (վարորդ՝ Ա. Գ. ծնվ.1984թ.) ավտոմեքենաներին, ինչից՝ «մերսեդես»-ի ուղևոր Ա. Ս.-ը (1951թ.), «Լադա»-ի վարորդ Հ.Խ.-ը և ուղևոր Մ. Մ.-ը (ծնվ. 1982թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Թալինի ԲԿ,...

Հրդեհ՝ Եղեգնաձոր քաղաքում (լրացված) 00:41 / 11.01.2014

Հունվարի 11-ին, ժամը 00.34-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Կամոյի փողոցի թիվ 32 տանը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները տնից դուրս են բերել ծխահարված Ս. Կ.-ին (ծնվ. 1937 թ.), ով տեղափոխվել է Եղեգնաձորի ԲԿ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.57-ին, մարվել` 01.11-ին: Այրվել է Ս. Կ.-ին պատկանող տան ննջասենյակի մահճակալը: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:  

Ավտոմեքենան թեքվել է դեպի ձորակը 21:50 / 09.01.2014

Հունվարի 9-ին, ժամը 21.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խարբերդի ամառանոցների թիվ 12 փողոցի մոտակայքում «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան առջևի մասով թեքվել է դեպի ձորակը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը: Պարզվել է, որ Ս.Հ.-ին պատկանող «ՎԱԶ-21010» մակնիշի 09ՍՍ572 պետհամարանիշի ավտոմեքենան մերկասառույցի հետևանքով հայտնվել է արգելափակման մեջ: Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված: