Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ՝ Իսակովի պողատայում 05:07 / 24.06.2013

Հունիսի 24-ին, ժամը 06.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողատայում՝ կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ: Կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-21011» մակնիշի 27LU435 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ջրատար ավտոմեքենային, ինչի հետևանքով «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենայի վարորդը արգելափակվել է ավտոմեքենայում. դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը:...

Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին 01:53 / 23.06.2013

Հունիսի 23-ին, ժամը 02.53-ին ահազանգ է ստացվել, որ ահազանգ է ստացվել, որ Երևանի Ս. Տարոնց փողոցի թիվ 30 շենքի մոտակայքում «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԿԻԱ» մակնիշի 35 TS 636 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակի հենասյանը: Գազատար խողովակը չի վնասվել, տուժածներ չկան:

ՃՏՊ Գեղարքունիքի մարզում 19:54 / 22.06.2013

Հունիսի 22-ին, ժամը 20.54-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Լուսակունք ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Վարդենիս-Լուսակունք ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «Տոյոտա» մակնիշի 30 ԼՏ 488 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Ս. Մանուկյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ՝ 1982 թ....

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին 13:44 / 21.06.2013

Հունիսի 21-ին, ժամը 14.44-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Ուջան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ճտպ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է , որ «ՎԱԶ 2121» մակնիշի 324ՕՕ62 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Ռոբերտ Իսկանդարյան ծնվ.1963թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին: Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը Ա.Իսկանդսարյանը տեղի...

ՃՏՊ Քարաշեն-Գորիս ավտոճանապարհին 20:40 / 20.06.2013

Հունիսի 20-ին, ժամը 21.40-ին ահազանգ է ստացվել, որ Քարաշեն-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գորիս - Ստեփանակերտ ավտոճանապարհի 10-րդ կմ-ում «ՎԱԶ 2107» մակնիշի Լ 0856 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորակը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով դադարեցվել է գազի արտահոսքը:

Ավտոմեքենան գլորվել է ձորը 16:49 / 20.06.2013

Հունիսի 20-ին, ժամը 17.49-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի մոտակայքում ավտոմեքենա է գլորվել ձորը, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 81-րդ կմ-ում «Իսուզու Ռոդեո Ջիպ» մակնիշի 18ՍՍ048 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը (մոտ 200մ), ինչի հետևանքով վարորդ` 1941թ. ծնված Սերյոժա...