Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Եղվարդի խճուղում. կան տուժածներ 20:17 / 31.12.2013

Դեկտեմբերի 31-ին, ժամը 20.12-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած և վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Զովունի գյուղում՝ բենզալցակայանի հարևանությամբ, «Մերսեդես» մակնիշի 85 ZZ 558 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել հարակից շինության պատին, ինչի հետևանքով վարորդը (ինքնությունը չի հաջողվել...

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին 00:31 / 31.12.2013

Դեկտեմբերի 31-ին, ժամը 00.25-ին տեղեկություն է ստացվել, որ M-2 միջպետական ավտոճանապարհին Եղեգնաձոր քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ M-2 ավտոճանապարհի Երևան – Մեղրի 120-րդ կմ-ում բախվել են «ԿամԱԶ» մակնիշի 019ԼՕ05 (վարորդ Գ. Ա. ծնվ.1964թ.) և «ԶԻԼ» մակնիշի առանց պետհամարանիշերի (վարորդ Ն. Ա. ծնվ.1994թ.) բեռնատարները: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի գազի արտահոսքը:  

ՃՏՊ Տավուշի մարզում 19:00 / 30.12.2013

Դեկտեմբերի 30-ին, ժամը 18.45-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Մ-4 միջպետական ավտոճանապարհի Կայան-Իջևան հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին Մերսեդես մակնիշի 79 ZZ 099 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին և բռնկվել: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդ՝ 1979 թ....

ՃՏՊ Իջևան - Նոյեմբերյան ավտոճանապարհին 19:00 / 30.12.2013

Դեկտեմբերի 30-ին, ժամը 18.45-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Իջևան – Կայան հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. հրդեհի բռնկումով: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Իջևան - Նոյեմբերյան ավտոճանապարհի 14-րդ կմ-ում Մերսեդես մակնիշի 79ZZ099 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Դ. Ջ., ծնվ.1979թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին և բռնկվել: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, Դ.Ջ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել...

ՃՏՊ Գավառ-Սևան ավտոճանապարհին 13:00 / 30.12.2013

Դեկտեմբերի 30-ին, ժամը 12.57-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մ-10 միջպետական ավտոճանապարհի Նորաշեն-Ծովազարդ 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-10 միջպետական ավտոճանապարհի Գավառ-Սևան 19-րդ կմ-ում բախվել են «Վազ 2107» մակնիշի 34SS531 (վարորդ՝ Ռ. Վ., ծնվ. 1981 թ) և «Գազ 3110» մակնիշի 30SU658 պետհամարանիշերով (վարորդ՝ Հ. Ա., ծնվ. 1963 թ.) ավտոմեքենաները: Մինչ...

Ավտոմեքենան ընկել է փոսը 15:24 / 29.12.2013

Դեկտեմբերի 29-ին, ժամը 15.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Քանաքեռի 12-րդ փողոցում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել փոսը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը: Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «Մերսեդես» մակնիշի 34 PU 834 պետհամարանիշի ավտոմեքենան: