Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ՝ Վանաձոր քաղաքում 04:59 / 29.12.2013

Դեկտեմբերի 29-ին, ժամը 04.55-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցում՝ եկեղեցու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, Աբովյան փողոցի սկզբնամասում, «ՎԱԶ-2121» մակնիշի 15VV015 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու պատին: Հրշեջ-փրկարարները վարորդ՝...

ՃՏՊ՝ Գայի պողոտա-Մոլդովական փողոցի խաչմերուկում 21:50 / 28.12.2013

Դեկտեմբերի 28-ին, ժամը 21.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտա-Մոլդովական փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գայի արձանի մոտակայքում, դեռևս չբացահայտված հանգամանքներում, «ՎԱԶ-2106» մակնիշի 02SU604 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից, բախվել էլ.սյանը, ինչի հետևանքով վարորդ՝ 1979թ. ծնված Ա. Մ.-ն ստացել է ոտքի թեթև վնասվածք: Մինչ...

ՃՏՊ՝ Երևան-Մասիս ավտոճանապարհին 20:25 / 28.12.2013

Դեկտեմբերի 28-ին, ժամը 20.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մասիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ ՓՋ-ն: Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհին` Երևան-Երասխ 4-րդ կմ-ում, դեռևս չբացահայտված հանգամանքներում Հ. Խ.-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի 26ՏՏ389 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ԴԱՖ» մակնիշի 08K6609 պետհամարանիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով Հ.Խ.-ն ստացել է թեթև մարմնական...

Ավտոմեքենան ընկել է առուն 19:16 / 26.12.2013

Դեկտեմբերի 26-ին, ժամը 18.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցում մերկասառույցի հետևանքով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել առուն, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել ‹‹ԳԱԶ-3110›› մակնիշի 68UT977 պպետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ. Ս.):

Ուղևորները մնացել են Վրաստանի սահմանակետում 18:26 / 26.12.2013

Դեկտեմբերի 26-ին, ժամը 18.25-ին ահազանգ է ստացվել, որ «Սենիկ-Տրանս» ՍՊԸ-ին պատկանող Երևան-Սամարա ուղևորատար ավտոբուսը, Բագրատաշենի սահմանակետն անցնելիս, Վրաստանի անցակետում ավտոբուսի փաստաթղթերի հետ կապված առաջացած խնդիրների պատճառով հետ է վերադարձվել Հայաստան, իսկ 41 ուղևոր՝ մնացել են Վրաստանի սահմանակետում: Կապ է հատատվել «Սենիկ-Տրանս» ՍՊԸ-ի տնօրենի հետ, ով հավաստիացրեց որ ուղևորները կապահովվեն սնունդով, ջրով և չորս ժամից մեկ այլ ուղևորատար ավտոբուսով կշարունակեն երթևեկությունը:...

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին 15:37 / 26.12.2013

Դեկտեմբերի 26-ին, ժամը 15.28-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Վայք-Սարավան հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է շտապօգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 166-րդ կմ-ի մոտակայքում «Դոնսինգ» մակնիշի 11A293-10 (վարորդ՝ Ի. Վ. Ի., ծնվ.1972թ.) և «Սկանիա» մակնիշի 64B962-10 պետհամարանիշերի ավտոմեքենաները բախվել են, ինչից «Սկանիա» (վարորդ՝ Յ.Հ.)մակնիշի ավտոմեքենան...