Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Լոռու մարզում 08:37 / 19.12.2013

Դեկտեմբերի 19-ին, ժամը 08.33-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Նոր Խաչակապ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 15-րդ կմ-ում «Օպել Աստրա» մակնիշի 35 DL 440 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհհի երթևեկելի հատվածից և շրջվել. վարորդ 1991 թ. ծնված Ա. Կ. դին հրշեջ-փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից 10 մ հեռավորության վրա:

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից 04:20 / 19.12.2013

Դեկտեմբերի 19-ին, ժամը 04.10-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. «Օպել վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտային հատվածում, ինչից մարմնական վնասվածքներով «Ապարանի» ԲԿ են հոսպիտալացվել վարորդ Ա. Խ.-ը ( 1992թ. ծնվ) և ուղևոր Ա. Թ.-ը: Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հ-21 միջհամայնքային ավտոճանապարհի Ալագյազ...

ՃՏՊ Դավիթ Անհաղթ և Ռուբինյանց փողոցների խաչմերուկում 00:55 / 19.12.2013

Դեկտեմբերի 19-ին, ժամը 00.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Անհաղթ և Ռուբինյանց փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, առկա է վառելիքի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ԲՄՎ մակնիշի 7388ԼԼ պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արտաքին լուսավորության սյանը: Տուժածներ չկան:

ՃՏՊ ՈՒշի գյուղի մոտակայքում 12:45 / 18.12.2013

Դեկտեմբերի 18-ին, ժամը 12.35-ին  տեղեկատվություն է ստացվել, որ միջպետական M-3 ավտոճանապարհի Աշտարակ – Ապարան 11-րդ կմ-ում՝ ՈՒշի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և մարզային ՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ բախվել են ՄԱՆ մակնիշի (վարորդ` Ն. Ի. Ս.) CE0129AC և ԳԱԶել մակնիշի (վարորդ՝ Ա.Ա., ծնվ. 1968թ.) 07ՕՕ154 պետհամարանիշներով  ավտոմեքենաները, ինչից...

ՃՏՊ Կոտայքի մարզում 15:23 / 15.12.2013

Դեկտեմբերի 15-ին, ժամը 15.17-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հանքավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ծաղկաձոր-Աղավնաձոր ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «Վոլկսվագեն Վենտո» մակնիշի 24 ՍՏ 884 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով ավտոմեքենայի վարորդ՝ 1961 թ. ծնված Գ. Մ. և ուղևորը՝ Ա. Մ., ստացել են տարբեր...

Ձնաբքի հետևանքով ավտոմեքենա է արգելափակվել 11:44 / 15.12.2013

Դեկտեմբերի 15-ին, ժամը 11.32-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ձնաբքի հետևանքով ավտոմեքենան արգելափակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարների և «Արցախուղի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից ձնակույտից դուրս է բերվել 9 ավտոմեքենա: Կատարվում են ճանապարհահատվածի մաքրման և մշակման աշխատանքներ: