Նորություններ

Պատահարներ

Մերկասառույցի հետևանքով ավտոմեքենա է արգելափակվել 10:12 / 15.12.2013

Դեկտեմբերի 15-ին, ժամը 10.03-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Երևան ավտոճանապարհին 8-րդ կմ-ին «Վոլկսվագեն» մակնիշի 17 ՏՍ 832 պետհամարանիշով ավտոմեքենան մերկասառույցի հետևանքով արգելափակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված և տեղափոխել անվտանգ տարածք:

ՃՏՊ Վանաձոր-Ալավերդի ճանապարհին 11:33 / 13.12.2013

Դեկտեմբերի 13-ին, ժամը 11.23-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 1-ին կմ-ում «ՄԱՆ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Դեռևս չբացահայտված հանգամանքներում Հ. Ա.-ին պատկանող «Իվեկո» մակնիշի EA 576 NH պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտի մեջ, որը հրշեջ-փրկարարները դուրս են...

ՃՏՊ` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին 18:06 / 12.12.2013

Դեկտեմբերի 12-ին, ժամը 17.59-ին ահազանգ է ստացվել, որ «Մ-6» միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի 2-րդ կմ-ում մերկասառույցի հետևանքով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել մոտակա ձորակից, առկա է ընկնելու վտանգ, ինչի հետևանքով առաջացել է խցանում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 15-րդ կմ-ում հրշեջ-փրկարարները «Վոլվո» մակնիշի 35 VU 618 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան դուրս են...

ՃՏՊ` Ապարան-Լուսագյուղ ավտոճանապարհին 16:23 / 12.12.2013

Դեկտեմբերի 12-ին, ժամը 16.18-ին ահազանգ է ստացվել, որ «Մ-2» միջպետական ավտոճանապարհին` Ապարան-Լուսագյուղ 2-րդ կմ-ում, ձնաբքի հետրանքով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով առաջացել է խցանում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարկան ջոկատը: Հրշեջ-փրկարարները «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 34 LV 447 պետհամարանիշի ավտոմեքենան ուղղել և դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Ավտոմեքենան չի կարողանում շարունակել ընթացքը 02:19 / 12.12.2013

Դեկտեմբերի 12-ին, ժամը 02.10-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բաղանիս գյուղի մոտակայքում մերկասառույցի հետևանքով ավտոմեքենան չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 05.10-ի դրությամբ հրշեջ-փրկարարները Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհին («Մ-16») արգելափակումից դուրս են բերել «ԲՄՎ» և «ԳԱԶել» մակնիշների ավտոմեքենաներ:   Ժամը 05.20-ի դրությամբ հրշեջ-փրկարարները «Լոռու ՃՇՇ» ԲԲԸ-ի աշխատակիցների հետ...

Ավտոմեքենան դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի հատված 00:36 / 12.12.2013

Դեկտեմբերի 12-ին, ժամը 00.29-ին ահազանգ է ստացվել, որ Օրբելու փողոցի թիվ 12 շենքի բակում մերկասառույցի հետևանքով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան չի կարողանում տեղաշարժվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն ավտոճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «ՎԱԶ-2107» մակնիշի 33 SD 052 պետհամարանիշով ավտոմեքենան: