Նորություններ

Պատահարներ

Արգելափակվել են ավտոմեքենաներ 22:01 / 11.12.2013

Դեկտեմբերի 11-ին, ժամը 21.48-ին ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին՝ «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում տեղացած առատ ձյան և մերկասառույցի հետևանքով արգելափակվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Ֆորդ տրանզիտ» մակնիշի անհայտ պետհամարանիշով ավտոմեքենան վրաերթի է ենթարկել «Իվեքո» մակնիշի EA576HN պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենայի վարորդ 1960 թ. ծնված Ի. Դ. (Ռումինիայի Հանրապետության քաղաքացի) և...

ՃՏՊ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին 13:25 / 11.12.2013

Դեկտեմբերի 11-ին, ժամը 13.13-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի առաջին ոլորանում «MAN» մակնիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապահի երթևեկելի հատվածից և ետևի անիվներով արգելափակվել փոսի մեջ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 24-րդ կմ-ին «MAN» մակնիշի  33 UV 061 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված:

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին 12:19 / 11.12.2013

Դեկտեմբերի 11-ին, ժամը 12.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Լճաշեն գյուղի մոտակայքում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:   Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն ուղղել են Տ. Հ.-ին պատկանող «Օպել» մակնիշի 34 MD 893 պետհամարանիշով ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:

ՃՏՊ Ապարան-Վանաձոր ավտոճանապարհին 10:36 / 11.12.2013

 Դեկտեմբերի 11-ին, ժամը 10.29-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Վանաձոր ավտոճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել փոսում. տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները «M-3» միջպետական ավտոճանապարհին՝ Ապարան-Վանաձոր 1 կմ-ին, «Օպել» մակնիշի 32 UO 307 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված:  

ՃՏՊ Վայոց ձորի մարզում 22:32 / 10.12.2013

Դեկտեմբերի 10-ին, ժամը 22.22-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Ջերմուկի խճուղում՝ թիվ 7 տան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է որ «Կամազ» մակնիշի 262 ԼՕ 05 պետհամարանիշի ավտոմեքենան  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հարվածել է Է. Ս.-ին և Գ. Թ-ին պատկանող թիվ 7 տան պատին, ինչից փլուզվել է տան խոհանոցի պատը (10ք.մ), երկրորդ հարկի պատը (5ք.մ) և շքամուտքը...

ՃՏՊ Գյումրի քաղաքում 04:00 / 10.12.2013

Դեկտեմբերի 10-ին, ժամը 03.53-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՌԱՖ» մակնիշի (վարորդ Ս. Վ.) 45 ՕՍ 523 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրահեռացման առուն. զոհեր և տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: