Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Շիրակի մարզում. կան տուժածներ 00:25 / 18.08.2013

Օգոստոսի 18-ին, ժամը 01.21-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Քեթի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «ՎԱԶ-2109» մակնիշի С456ММ161 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ` 1960 թ. ծնված Ա....

Ավտոմեքենան ընկել է ձորը. կա տուժած 16:14 / 17.08.2013

Օգոստոսի 17-ին, ժամը 17.07-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Վանաձոր ավտոճանապարհին` կամրջի մոտ, «Օպել» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման, մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Աշտարակ-Երևան 4-րդ կմ-ին «Օպել» մակնիշի 10 LL 164 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորակը: Մինչ...

ՃՏՊ Գայի պողոտայի և Հովհաննիսյան փողոցի խաչմերուկում 00:26 / 17.08.2013

Օգոստոսի 16-ին, ժամը 14.12-ին Գայի պողոտայի և Հովհաննիսյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ «Իսուզու» մակնիշի, «ՎԱԶ-2121» մակնիշի, «Վոլսֆագեն Ջետտա» մակնիշի ավտոմեքենաների և «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսի մասնակցությամբ:  Տուժածներ չկան:

ՃՏՊ՝ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին 12:32 / 15.08.2013

Օգոստոսի 15-ին, ժամը 13.32-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին գտնվող գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան: Դեպքի վայրում պարզվել է, որ գազալցակայանում պայթյուն տեղի չի ունեցել: Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել է երկու ավտոմեքենա. տուժածներ չկան:

Երևան-Ապարան ավտոճանապարհին խափանվել է Երևան-Մոսկվա երթուղին իրականացնող ավտոբուսը 20:40 / 14.08.2013

Օգոստոսի 14-ին, ժամը 21.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Ապարան ավտոճանապարի 35-րդ կմ-ում ` Կարբի գյուղի մոտակայքում, խափանվել է Երևան-Մոսկվա երթուղին իրականացնող «Նոնա տուր» ընկերությանը պատկանող ավտոբուսը: Կապ է հաստատվել «Նոնա տուր» ընկերության տնօրինության ներկայացուցչի հետ, ով հավաստիացրեց, որ դեպքի վայր է մեկնելու նոր ուղևորատար ավտոբուս: Ժամը 23.13-ին «Նոնա տուր» ընկերության նոր ուղևորատար ավտոբուսը մոտեցել է և քաղաքացիները շարունակել են ընթացքը:

Մեքենան դուրս է բերվել արգելափակումից 20:18 / 14.08.2013

Օգոստոսի 14-ին, ժամը 21.08-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ամասիա գյուղից դեպի Արփա լիճ տանող ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում ավտոմեքենան արգելապակվել է ցեխակույտի մեջ, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն Ախուրյան գետի վտակից դուրս են բերել > մակնիշի (պ/հ 27 ss 428) մեքենան: