Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենան հայտնվել էր հարակից առվակում 16:27 / 07.06.2013

Հունիսի 7-ին, ժամը 17.27-ին ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 15-րդ կմ-ում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հարակից առվակում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 18.24-ին հրշեջ փրկարարները «Հյունդաի» մակնիշի 60ՕՏ990 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի գոտի:

Ավտոմեքենան շրջվել էր ձորակը 09:34 / 07.06.2013

Հունիսի 7-ին, ժամը 10.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկ փողոցում՝ ''Ընտանեկան'' ռեստորանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չպարզված հանգամանքներում ''Տոյոտա Կորոլա'' մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել քարին և շրջվել աղբակույտի վրա: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը վարորդ Է. Ռաֆաելյանը` (ծնվ. 1992թ.)...

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին 21:33 / 05.06.2013

Հունիսի 5-ին, ժամը 22.33-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի ուսումնարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 15-րդ կմ-ում «Օպել» մակնիշի 31ՍՕ779 պետհամարանիշով (վարորդ՝ Վիլիկ Մարգարյան` ծնվ.1967թ. ) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել դաշտում, ինչից ուղևոր Տիգրան Վարդանյանը տեղում զոհվել է: Հրշեջ-փրկարարները Վ.Մարգարյանին մոտեցրել են...

ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին 18:16 / 05.06.2013

Հունիսի 5-ին, ժամը 19.16-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան-Գավառ ավտոճանապարհին` Նորաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 30SU668 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել քարերին և ջրով լի երկաթյա տարրային, ինչից վարորդը՝ 1980 թ. ծնված Արթուր Հարությունյանը (Սևան քաղաքի բնակիչ), տեղում զոհվել է: Ժամը...

ՃՏՊ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին 16:55 / 03.06.2013

Հունիսի 3-ին, ժամը 17.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 126-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «Աուդի Q7» մակնիշի (վարորդ՝ 1973 թ. ծնված Ս.Հայիրյան) 88OT888 պետհամարանիշի և «Միցուբիշի պաջերո» մակնիշի (վարորդ՝ 1955 թ. ծնված Ա.Ջալոյան) 32ՍO660 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչից «Միցուբիշի պաջերո» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Լ. Ափոյանը (1988 թ.) և Ն.Ջալոյանը (1990 թ.), ստանալով տարբեր մարմնական վնասվածքներ տեղափոխվել են Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ նրանց...

ՃՏՊ Գյումրի քաղաքում 19:20 / 02.06.2013

Հունիսի 2-ին, ժամը 20.20-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքերում Գյումրի քաղաքի նախկին ռադիոգործարանի մոտակայքում «ԲՄՎ» մակնիշի 34 VV 060 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Գյումրի քաղաքի ՌԴ թիվ N ռազմաբազայի...