Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Սևակ-Ուլնեցի փողոցների խաչմերուկում 21:04 / 05.05.2013

Մայիսի 5-ին, ժամը 22.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևակ-Ուլնեցի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ԲՄՎ» մակնիշի 85 ԼՏ 888, «Տոյոտա» մակնիշի 128 ՏՕ 01 և «Վոլկսվագեն» մակնիշի 72 NQ 777 պետհամարանիշերով ավտոմեքենաները. տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ավտոմեքենաների վառելիքի արտահոսքը և հոսանքազրկել են:

ՃՏՊ Արմավիրի մարզում 17:56 / 05.05.2013

Մայիսի 5-ին, ժամը 18.56-ին ահազանգ է ստացվել, որ Նորապատ-Սարդարապատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նորապատ-Սարդարապատ ավտոճանապարհի 4-րդ կմ-ում «ՎԱԶ-2101» մակնիշի 28 ԼԼ 363 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլ. սյանը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տուժածներ` 1980 թ. ծնված Հ. Սողոմոնյանը, 1993 թ. ծնված Է. Գրիգորյանը և 1993...

Կողաշրջվել է բեռնատար 01:06 / 05.05.2013

Մայիսի 5-ին, ժամը 02.06-ին տեղեկություն է ստացվել, որ Կապան- Քաջարան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. աջուր (ժավելի սպիրտ) տեղափոխող ավտոբաքը շրջվել է, ինչից տեղի է ունեցել արտահոսք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Սկանյա» մակնիշի 13B25410 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, որի հետևանքով արտահոսել է ավտոբաքի տարողությունը: Մինչ հրշեջ - փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի վարորդ` Իրանի...

ՃՏՊ Նոր-Նորքում 21:18 / 04.05.2013

Մայիսի 4-ին, ժամը 22.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտա- Սաֆարյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Օպել» մակնիշի 35ՕV979 պետհամարանիշով(վարորդ Գարիկ Գևորգյան ) և «Ֆորդ» մակնիշի 03SO396 պետհամարանիշով ավտոմեքենաները (վարորդ Վարդան Վարդանյան): Զոհեր և տուժածներ չկան: Հրշեջ - փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենանները: 

Վրաերթ Գյումրիում 21:13 / 04.05.2013

Մայիսի 4-ին, ժամը 22.13-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գործարանային փողոցում` Մուշ թաղամասի սկզբնամասում, «ԳԱԶ 3110» մակնիշի 33 ՕP 041 (վարորդ Բորիս Ղանդիլյան ծնվ.1984 թ.) պետհամարանիշով ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Գյումրի քաղաքի Կրուպսկայա փողոցի թիվ 50 տան բնակիչ Աշոտ Պողոսյանին (ծնվ.1946թ.), ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

ՃՏՊ. ավտոմեքենան կողաշրջվել է 16:36 / 03.05.2013

Մայիսի 3-ին, ժամը 17.36-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզում գտնվող «Մասիս տոբակո» ՍՊԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 80 NN 888 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ՝ 1972թ. ծնված Ս. Մկրտչյանին, ով...