Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ՝ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 13:50 / 23.09.2013

Սեպտեմբերի 23-ին, ժամը 14.45-ին տեղեկատվություն է ստացվել, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 4-րդ կմ-ում բախվել են Վոլցվագեն Վենտո մակնիշի 35VO744 պետհամարանիշի և ՎԱԶ-2106 մակնիշի 18ԼՍ911 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Մինչ...

ՃՏՊ Կողբացի-Արամի փողոցների խաչմերուկում 16:07 / 22.09.2013

Սեպտեմբերի 22-ին, ժամը 14.36-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մարգարյան հիվանդանոցի ծննդատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կողբացի-Արամի փողոցների խաչմերուկում բախվել են «Նիսսան» մակնիշի 30 ԼՕ 859 և «Վոլկսվագեն» մակնիշի Լ5177 պետհամարանիշերով ավտոմեքենաները: Տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենան:  

ՃՏՊ Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին 19:45 / 20.09.2013

Սեպտեմբերի 20-ին, ժամը 20.42-ին տեղեկություն է ստացվել, որ Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին՝ Սադունց (Ամրե Թազա) գյուղում, տեղի է ունեցել ՃՏՊ:  Դեռևս չբացահայտված հանգամանքներում շրջվել է «ՈՒԱԶ 452Ա» մակնիշի 31 ՍՕ 521 պետհամարանիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով Հնաբերդ գյուղի բնակիչներ Ա. Գ. (վարորդ, ծնվ. 1992թ.), Ա. Տ. (ծնվ. 1961թ.), Ա. Տ. (ծնվ. 2013թ.), Ա. Ա. (ծնվ. 1994թ.), Հ. Տ. (ծնվ. 1993թ.), Գ. Ա.  (ծնվ. 1977թ.) և Հ. Ա. (ծնվ. 1995թ.) տեղափոխվել են Ծաղկահովիտ գյուղի ԲԿ, որտեղ ստանալով...

ՃՏՊ` Իսակովի պողոտայում 06:37 / 20.09.2013

Սեպտեմբերի 20-ին, ժամը 07.37-ին ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայում՝ «Փարիզ» խաղատան մոտակայքում, «Ֆորդ» մակնիշի ավոմեքենան բախվել է ավտոճանապարհի երկաթյա արգելապատնեշին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն ավտոճանապարհի արգելապատնեշի ճաղերի արանքից դուրս են բերել Բ. Պ.-ին պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 24 ՕՕ 114 պետհամարանիշի ավտոմեքենան, տուժածներ չկան: 

Արաքսավան գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ 02:32 / 20.09.2013

Սեպտեմբերի 20-ին, ժամը 03.27-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Արաքսավան գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. կա դիզվառելիքի արտահոսք: Անհրաժեշտ է փրկարարներիօգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհի 16-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՖորդՏրանզիտ» մակնիշի 09LU604 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին, ինչի հետևանքով ավտոմեքենան կողաշրջվել է:...

ՃՏՊ Օրգով-Տեղեր ավտոճանապարհին 16:50 / 18.09.2013

Սեպտեմբերի 19-ին, ժամը 17.44-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Օրգով-Տեղեր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի 19ԼԼ842 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել քարերի մեջ: Զոհեր և տուժածներ չկան: