Նորություններ

Պատահարներ

Արգելափակում ավտոճանապարհին 13:09 / 24.03.2013

Մարտի 24-ին, ժամը 13.09-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սոթք - Քարվաճառ ավտոճանապարհին արգելափակվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել Վարդենիս քաղաքի ՀՓՋ-ի հրշեջ-փրկարարները «Զիլ 131» ամենագնացով: Ժամը 23.10-ի սահմաններում հրշեջ-փրկարարները ԼՂՀ-ի Շահումյանի շրջանի ՃՇՇ-ի և Սոթքի ոսկու հանքի աշխատակիցների օգնությամբ արգելափակումից դուրս են բերել 20 ավտոմեքենա:

Մերկասառույցի հետևանքով ավտոմեքենան արգելափակվել է 05:22 / 24.03.2013

Մարտի 24-ին, ժամը 05.22-ին ահազանգ է ստացվել, որ Վայք-Սիսիան ավտոճանապարհին` Սարավան գյուղի մոտակայքում` "Զանգեր" կոչվող հատվածում, ավտոմեքենան մերկասառույցի հետևանքով դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Ժամը 07.27-ի սահմաններում փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «ՎԱԶ-2107» մակիշի ավտոմեքենան:

ՃՏՊ Լոռու մարզում 22:24 / 22.03.2013

Մարտի 22-ին, ժամը 22.24-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սանկտ Պետերբուրգի փողոցի թիվ 1 հասցեին հարակից տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Չպարզված հանգամանքներում բախվել են «ԳԱԶ-3110» մակնիշի 19 TU 380 և «ՊԱԶ» մակնիշի 2047 Լ պետհամարանիշերով ավտոմեքենաները: Դեպքի վայրում տուժածներ չեն եղել:

ՃՏՊ Այնթափ գյուղում 20:48 / 22.03.2013

Մարտի 22-ին, ժամը 20.48-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այնթափ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կա վառելիքի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ՃՏՊ-ն տեղի է ունեցել Այնթափ գյուղի Արտաշատյան խճուղու թիվ 12/15 հասցեին հարակից: Չպարզված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 33 ՏԼ 463 և «Լադա» մակնիշի 19 ՍՍ 683 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Լադա» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է մոտակա առվակը: Մինչ հրշեջ-փրկարարների...

ՃՏՊ Նորագավիթ - Այնթափ ավտոճանապարհին 20:46 / 20.03.2013

Մարտի 20-ին, ժամը 20.46-ին ահազանգ է ստացվել, որ Նորագավիթ - Այնթափ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Նիվա» մակնիշի 31 UO 722 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶել» մակնիշի 3010Տ պետհամարանիշի թիվ 104 երթուղային տաքսիին: Զոհեր և տուժածներ չկան:

ՃՏՊ Ուջան գյուղի մոտակայքում 17:29 / 20.03.2013

Մարտի 20-ին, ժամը 17.28-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուջան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղյակ են պահվել Աշտարակ քաղաքի «1-02» և «1-03» ծառայությունների հերթապահները: Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Աշտարակ-Ուջան ավտոճանապարհի 13-րդ կմ-ում բախվել են «Նիվա» մակնիշի 55 ՕՕ 880 պետհամարանիշի և «Օպել Վեկտրա» մակնիշի 34 LP 679 պետհամարնիշի...