Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենան խափանվել է. անհրաժեշտ է օգնություն 23:18 / 26.12.2014

Դեկտեմբերի 26-ին, ժամը 23.10-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածում (2-րդ կմ) «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենան խափանվել է և չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ-2102» մակնիշի 34 VZ 793 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդը և 3 ուղևոր) քարշակել են մոտակա բնակավայր (Սիսիան քաղաք):

ՃՏՊ Սյունիքի մարզում 21:54 / 26.12.2014

Դեկտեմբերի 26-ին, ժամը 21.45-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ծղուկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել դեպի ձորը (մոտ 30 մ), կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 34 ZA 180 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը (մոտ 30 մ): Վարորդը՝ 1969 թ....

ՃՏՊ Շիրազի և Մազմանյան փողոցների խաչմերուկում 14:02 / 26.12.2014

Դեկտեմբերի 26-ին, ժամը 13.55-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Շիրազի և Մազմանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Սուզուկի» մակնիշի 11 ՕՍ 794 և «ՈՒԱԶ» մակնիշի 018 ՈՍ 06 պետհամարանիշերով ավտոմեքենաները. կան տուժածներ: Փրկարարներն «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել «ՈՒԱԶ»...

ՃՏՊ Վերին Բազմաբերդ գյուղում 01:19 / 26.12.2014

Դեկտեմբերի 26-ին, ժամը 01.19-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-1 ավտոճանապարհին` Վերին Բազմաբերդ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ  «Մերսեդես» մակնիշի 34VD906 պ/հ (վարորդ Գ. Դ. ծնվ. 1993թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել քարերին: Գ.Դ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Թալինի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Կողաշրջվել է ավտոմեքենա 22:20 / 25.12.2014

Դեկտեմբերի 25-ին, ժամը 22.20-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 20.42-ի սահմաններում Ստեփանակերտ-Դրմբուն ավտոճանապարհի 55-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի 45ՕS564 պ/հ ավտոմեքենան (վարորդ Վ. Ե. ծնվ. 1970թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Վ.Ե.-ը հոսպիտալացվել է Ստեփանակերտի բժշկական կենտրոն: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ 13:22 / 25.12.2014

Դեկտեմբերի 25-ին, ժամը 13.22-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-4 ավտոճանապարհի Չարենցավան-Սևան հատվածում (3-րդ կմ) «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԿամԱԶ» մակնիշի 706ԼD61 պ/հ ավտոմեքենան արգելափակումից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: Հրշեջ-փրկարարները վարորդ Ռ. Թ.-ին տեղափոխել են Ֆանտան գյուղ: