Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Գառնի գյուղի սկզբնամասում 16:16 / 04.10.2014

Հոկտեմբերի 4-ին, ժամը 17.02-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են Պ.Ա.-ի վարած «ԶԻԼ 130» մակնիշի 30OL018 պետհամարանիշի  և Ա.Ա.-ի վարած «Միցուբիշի» մակնիշի 74VV371 պետհամարանիշի ավտոմեքենաները. վերջինս էլ` բախվել է արգելապատնեշին: Հրշեջ-փրկարարները «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայից...

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված 19:06 / 03.10.2014

Հոկտեմբերի 3-ին, ժամը 20.55-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Կապան-Գորիս հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆոլկսվագեն Պասատ» մակնիշի 78 TR 888 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից: Հրշեջ-փրկարարներն ավտոճանապարհի երթևեկելի հատված են...

ՃՏՊ Սարալանջի փողոցում 03:30 / 03.10.2014

Հոկտեմբերի 3-ին, ժամը 04.12-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կախվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «Տոյոտա Կոռոլա» մակնիշի 04OU700 պ/հ ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել ճշտել) դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել գազատարի և մասամբ կախվել ձորը: Ուղևորներ` Ա. Հ.-ը (ծնվ. 1991թ.) և...

ՃՏՊ Մխչյան գյուղում 21:04 / 02.10.2014

Հոկտեմբերի 2-ին, ժամը 22.04-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մխչյան գյուղում՝ սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանք¬ներում բախվել են «ՎԱԶ-29099» մակնիշի 32ՍՏ815 (վարորդ՝ Վ. Մ. ծնվ. 1983թ) և «ՎԱԶ-2109» մակնիշի 31QQ100 (վարորդ՝ Տ. Բ. ծնվ. 1984թ) պետհամարանիշերի ավտոմեքենաները: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Վ.Մ.-ը հոսպիտալացվել է Արտաշատի...

ՃՏՊ Սարկավագի փողոցում 15:47 / 02.10.2014

Հոկտեմբերի 2-ին, ժամը 14.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարկավագի փողոցի թիվ 38/37 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատարը բախվել է գազատարին, առկա է արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԿրԱԶ» մակնիշի 15SL272 պետհամարանիշով բեռնատարը վարորդ` Գ. Ա., ծնվ. 1963թ. բախվել է գազատարին, առկա է արտահոսք և վնասվել են մոտակա էլ.լարերը: Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն, իսկ...

ՃՏՊ Լամբադա կամրջի վրա 00:00 / 02.10.2014

Հոկտեմբերի 2-ին, ժամը 00.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լամբադա կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են Մերսեդես մակնիշի 11 LL 333 պ/հ (վարորդ` Ս. Ս. և Մերսեդես մակնիշի 34 OA 443 պ/հ (վարորդ` Ս. Մ.) ավտոմեքենաները: Շտապօգնության աշխատակիցները Ս.Ս.-ին տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն:...