Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին 20:02 / 24.06.2014

Հունիսի 24-ին, ժամը 21.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին` Արծվի հուշարձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «Ֆորդ» մակնիշի բեռնատարը բախվել է պատին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Մ4» միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 15-րդ կմ-ի մոտակայքում «Ֆորդ» մակնիշի 37PQ117 պետհամարանիշով  ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել ճամփեզրի արգելապատնեշին, ինչից ավտոմեքենայի...

Արգելափակվել է ավտոմեքենա 14:15 / 24.06.2014

Հունիսի 24-ին, ժամը 15.05-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքից դեպի հյուսիս «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան բարձրացել է սարը և արգելափակվել է ծառերի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Ծաղկունյաց լեռնաշղթայի անտառապատ տարածքում՝ Աղվերան գյուղի մոտակայքում: Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել Շ.Շ.-ի «ՈւԱԶ» մակնիշի 622ԼՏ61 պետհամարանիշի ավտոմեքենան:  

ՃՏՊ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին (լրացված) 05:55 / 24.06.2014

Հունիսի 24-ին, ժամը 06.03-ին ահազանգ է ստացվել, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Ապարան-Սպիտակ հատվածում` Սպիտակի առաջին ոլորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածում (13 կմ) «Նիսսան» մակնիշի HCH-941 պ/հ ավտոմեքենան անսարքության պատճառով ընթացքի ժամանակ կողաշրջվել է: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով...

ՃՏՊ Դդմաշեն-Ծաղկունք ավտոճանապարհին 22:35 / 23.06.2014

Հունիսի 23-ին, ժամը 23.23-ին ահազանգ է ստացվել, որ միջհամայնքային Հ-29 ավտոճանապարհի Դդմաշեն-Ծաղկունք հատվածում անվադողը փոխելու ընթացքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը (մոտ 50 մետր). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ձորից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 04 ՏՕ 118 պ/հավտոմեքենան (վարորդ` Ն. Ս.):

Ավտոմեքենան ընկել է ձորը 22:05 / 23.06.2014

Հունիսի 23-ին, ժամը 22.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշենի ձորն ավտոմեքենա է ընկել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Գոլֆ» մակնիշի 34 MQ 339 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել էլ. սյանը և մոտ 3 մետր գլորվել ձորը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ` 1993 թ. ծնված Ա. Հ.-ն,  ուղևորներ` 1993 թ. ծնված Մ. Զ.-ն և 1993 թ....

ՃՏՊ Բագրատունյաց պողոտայում (լրացված) 15:48 / 23.06.2014

Հունիսի 23-ին, ժամը 15.59-ին  ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 54 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶ-3110» մակնիշի 68 SO 680 պ/հ (վարորդ` Ա. Գ.), «Միտցուբիշի» մակնիշի 84 TS 822 պ/հ (վարորդ`  CՀակոբյան), «Հոնդա» մակնիշի 35SO485 պ/հ (վարորդ) ավտոմեքենաները և «Իվեկո» մակնիշի 842 OS 564 պ/հ (վարորդ` Գ. Խ.) բեռնատար ավտոմեքենան: Մինչ...