Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենան հայտնվել է Սևանա լիճը 19:10 / 02.08.2013

Օգոստոսի 2-ին, ժամը 20.00-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Ցամաքաբերդ» լողափում ավտոմեքենան ընկել է Սևանա լիճը, այն դուրս բերելու համար անհարժեշտ է փրկարարների օգնությունը. տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել ջրափրկարարական ջոկատի  «ՈՒԱԶ»-ը: Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Ռ. Ս.-ին պատկանող «Մազդա՚» մակնիշի 62 ST 627 պետհամարանիշի ավտոմեքենան:    

Արգելափակվել է ավտոմեքենա 18:10 / 02.08.2013

Օգոստոսի 2-ին, ժամը 19.00-ին ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է փոսում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել են Ս.Պ.-ին պատկանող > մակնիշի 62 SL 551 պետհամարանիշի ավտոմեքենան: 

ՃՏՊ Ծովագյուղ–Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին 18:25 / 30.07.2013

Հուլիսի 30-ին, ժամը 19.15-ին ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ–Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 27 ՕՕ 637 պետհամարանիշի  ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառին, ինչի հետևանքով վարորդ՝ 1971 թ. ծնված Օ. Ս.-ն   և ուղևոր՝  1972 թ. ծնված Ֆ. Գ.-ն տարբեր մարմնական վնասվածքներով...

ՃՏՊ Այգեստան փողոցում 10:10 / 30.07.2013

Հուլիսի 30-ին, ժամը 11.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Այգեստան փողոցի թիվ 237 տան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Եղվարդի գինու-կոնյակի գործարան ՓԲԸ-ին պատկանող «Սուպեր ՄԱԶ մակնիշի 61 LD 579 պետհամարանիշի բեռնատարը (վարորդ՝ Ե. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել է արգելապատնեշին. առկա է ընկնելու...

ՃՏՊ Արմավիրի քաղաքապետարանի մոտակայքում. տուժածներ չկան 23:49 / 28.07.2013

 Հուլիսի 29-ին, ժամը 00.44-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիրի քաղաքապետարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք, տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Լեքսուս» մակնիշի 24 ԼԼ 528 պետհամարանիշով ավտոմեքենան կողաշրջվել է: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ 22:20 / 28.07.2013

Հուլիսի 28-ին, ժամը 23.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Սևան ավտոճանապարհի 33-րդ կմ-ում բախվել են «Գրանդ Չերոկի» մակնիշի 26 ՍՍ 886, «Տոյոտա» մակնիշի 138 ՈՍ 01 և «ԳԱԶել» մակնիշի 34 TT 777 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Գրանդ Չերոկի» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Վ. Հ.-ը...