Աշխատողների արհեստակցական կազմակերպություն

Հայտարարություններ

Տեղեկացնում ենք Արցախի Հանրապետություն տուրիստական ուղևորության մասնակիցներին

13:54 / 14.09.2017

Հարգելի գործընկերներ,

Դուք ցանկություն եք հայտնել մասնակցել դեպի Արցախի Հանրապետություն տուրիստական ուղևորության` սեպտեմբերի 16-18-ը: Տեղեկացնում եմ, որ սեպտեմբերի 16-ին առավոտյան ժամը 7.30-ին հարմարավետ «ՄԵՐՍԵԴԵՍ» մակնիշի տուրիստական ավտոբուսով ԱԻՆ շարահրապարակից Երևան-Սևան-Վարդենիս-Քելբաջար նոր մայրուղով կուղևորվենք Ստեփանակերտ: 2 գիշեր մենք միասին կանգ կառնենք «Երևան» և «Էդ-ԷՄ բարձրակարգ հյուրանոցներում, կայցելենք Արցախի տեսարժան վայրեր:

Ուղևորության օրակարգն է.

Օր 1 - 16.09.2017

07.30 - Մեկնում Երևանից ԱԻՆ շարահրապարակից
14.00 - Ժամանում հյուրանոց
15.00 - Ճաշ
19.00 - Սիթի տուր Ստեփանակերտով
21.00 - Ընթրիք

Օր 2 - 17.09.2017

09.00 - Նախաճաշ
10.00 – Գանձասար
12.00 – Լանչ փաթեթ
13.00 - Ասկերան / Մայրաբերդ /, Տիգրանակերտ
19.00 – Ընթրիք

Օր 3 - 18.09.2017

09.00 - Նախաճաշ
10.00 - Շուշի Սիթի Տուր, Սբ. Ղազանչեցոց եկեղեցի
13.00 – Ժենգյալով հաց
14.00 - Շուշի - Զորաց Քարեր - Երևան

Եթե կլինեն այլ առավել հետաքրքիր առաջարկներ, խնդրում եմ տեղեկացնել:

                                                   Խնդրում եմ չուշանալ: Հարգանքով` Լ. Մելիքյան

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր