Աշխատողների արհեստակցական կազմակերպություն

Հայտարարություններ

Հարգելի գործընկեր

12:00 / 15.02.2018

ՀՀ ԱԻՆ համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունը և ԱԻՆ թանգարանը, նախարարության ղեկավարության աջակցությամբ, շնորհալի և տաղանդաշատ աշխատակիցների հայտնաբերման և նրանց ստեղծագործությունները հանրահռչակելու նպատակով, Առաջին հանրապետության 100-ամյակին` մայիսի 28-ին ընդառաջ, նախատեսում է կազմակերպել «Ստեղծագործում ենք մենք» խորագրով ձեռքի աշխատանքների ցուցահանդես` ԱԻՆ թանգարանի մեծ և փոքր սրահներում:

Շնորհալի աշխատակիցները իրենց ձեռքի աշխատանքները /գեղարվեստական լուսանկար, գեղանկար, դիզայներական աշխատանքներ, մոդելավորում, բատիկա, ձեռագործ, սեղանի դիզայն, քանդակ, փորագրություն և այլն/ կարող են ներկայացնել արհկոմ մինչև 2018 թվականի մայիսի 1-ը` ցուցադրությունը ժամանակին և պատշաճ կազմակերպելու նպատակով: Արհկոմը պատրաստ է ցուցաբերել աջակցություն` ցուցադրության համար անհրաժեշտ պարագաների ձեռք բերման հարցում:

Գեղարվեստական խորհուրդը կընտրի աշխատանքները, որոնցից լավագույնները կարժանանան խրախուսանքի:

Խնդրում եմ մեր համակարգի ստեղծագործող աշխատակիցներին, նշված ժամկետում ներկայացնել աշխատանքները:

Մանրամասնությունների համար դիմել արհկոմին: Հեռ.` 012-31-77-27, 093-87-18-46:

                              Հարգանքով`

                              Արհկոմի նախագահ`                                                                            Լ. Մելիքյան

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր