ԱԻ հանրագիտարան
Առաջին օգնություն

Անվտանգության ապահովում 14:40 / 22.05.2015
Դեպքի վայրի զննում Արդյունավետ առաջին օգնություն ցուցաբերելու համար դուք պետք է կարողանաք կողմնորոշվել տարբեր արտակարգ իրավիճակներում: Ժամանակին եւ ճիշտ ձեռնարկված առաջին օգնության քայլերը տուժածի կյանքի համար կարեւոր նշանակություն ունեն: Ցանկացած արտակարգ իրավիճակում, մինչեւ որեւէ գործողության դիմելը, մի պահ կանգ առեք, սառնասրտորեն մտածեք կատարվածի մասին, գնահատեք իրավիճակը, ապա ծրագրեք ձեր հետագա գործողությունները՝ դրանք համապատասխանեցնելով առկա պայմաններին եւ հնարավորություններին:...

Այրվածքներ 14:32 / 22.05.2015
Մարդու ամենօրյա գործունեության ընթացքում հաճախ են հանդիպում տարբեր տեսակի ու աստիճանի այրվածքներ: Դրանք շատ ցավոտ են, հաճախ հաշմող ու այլանդակող եւ կարող են վարակի, շոկի պատճառ դառնալ: Այրվածքի դեպքում, իմանալով առաջին օգնության ճիշտ քայլերը, դուք զգալիորեն կթեթեւացնեք տուժածի վիճակը եւ կկանխեք բարդությունները: Ըստ առաջացման պատճառի այրվածքները լինում են ջերմային, քիմիական, էլեկտրական եւ ճառագայթային: Ջերմային այրվածքների առաջացման պատճառը բարձր ջերմաստիճանն է, օրինակ՝ տաք հեղուկները կամ...

Պատահարներ ջրում 14:28 / 22.05.2015
Հայաստանում բավական շատ են լինում ջրահեղձման ողբերգական դեպքեր: Դուք ինքներդ էլ երեւի հաճախ լսում եք Սեւանա լճում եւ այլ ջրավազաններում մարդկանց ջրահեղձվելու մասին: Այս հարցը հատկապես արդիական է ամռան այս շոգ ամիսներին, երբ Սեւանա լիճը դառնում է ամենասիրելի հանգստի գոտիներից մեկը: Ջրում պատահար կարող է տեղի ունենալ յուրաքանչյուրի հետ, անկախ այն բանից, թե որքան լավ լողորդ է նա: Նույնիսկ լավ լողորդը կարող է ջրահեղձ լինել հանկարծահաս հիվանդության կամ հոգնածության պատճառով: Ինչ անել...

Շնչառական ուղիների փակումն օտար մարմիններով 14:20 / 22.05.2015
Ու՞մ հետ չի պատահել, որ հանկարծ շնչուղիները փակվեն, ու մի պահ չկարողանա շնչել: Հիմնականում բանն ավարտվում է մի քանի խռպոտ հազով, որի շնորհիվ կոկորդին կանգնած օտար մարմինը դուրս է մղվում: Բայց լինում է եւ այնպես, որ հազը չի օգնում, մարդը՝ չկարողանալով ո՛չ շնչել, ո՛չ խոսել, ո՛չ հազալ, կարմրում է, կապտում… Սա բավական հաճախ հանդիպող իրավիճակ է, որ ավելի շատ առաջանում է մանկահասակ երեխաների շրջանում: Ու քանի որ նման իրավիճակներում շատ կարեւոր է արագ եւ ճիշտ առաջին օգնություն կամ...

Տուժածի զննում 14:17 / 22.05.2015
Յուրաքանչյուր արտակարգ իրավիճակում տուժածին արդյունավետ օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է պարզել, թե նա ինչ վնասվածքներ ունի եւ ինչ վիճակում է, այսինքն՝ անհրաժեշտ է կատարել տուժածի զննում: Այս համարում մենք կքննարկենք անգիտակից տուժածի զննումը եւ նրան օգնության ցուցաբերման քայլերը: Տուժածին զննելիս առաջին հերթին պետք է ստուգել կենսական կարեւոր համակարգերի գործունեությունը: Այս զննումն անվանում ենք առաջնային, որի ժամանակ պարզվում են կյանքին անմիջական վտանգ սպառնացող իրավիճակները:...

Բարձր ջերմաստիճանից առաջացած ջերմային խանգարումներ 14:11 / 22.05.2015
Հայաստանում ամռան շոգ ու տապ օրերին, երբ ջերմաստիճանը հասնում է մինչեւ 40 աստիճան եւ ավելի, հաճախ են հանդիպում բարձր ջերմաստիճանի գերազդեցության հետեւանքով առաջացած ջերմային խանգարումներ: Ցավոք, փորձը ցույց է տալիս, որ մեծ մասամբ անտեղյակ ենք, թե ինչպես պետք է վարվել այդ դեպքում, ինչ պետք է անել: Մարդու մարմնի նորմալ ջերմաստիճանը 36,6 աստիճան է, որի կայունությունն ապահովվում է ջերմակարգավորման համակարգի միջոցով: Հենց այդ համակարգի նորմալ գործունեության արդյունքում է, որ մարդու մարմինը...