ԱԻ հանրագիտարան

Առաջին օգնություն

Կլլվող թույներ եւ սննդային թունավորումներ

Կլլվող թույներ եւ սննդային թունավորումներ 14:00 / 22.05.2015

Առօրյա կյանքում հաճախ են հանդիպում թունավորման տարբեր դեպքեր։ Որոշ դեպքերում թունավորումները զարգանում են շատ արագ եւ պահանջում են անհապաղ առաջին օգնություն։ Մարդու կյանքի համար անհրաժեշտ է սնունդ, սակայն, ցավոք, անորակ սննդի ընդունումը երբեմն կարող է դժբախտ պատահարի պատճառ դառնալ։ Կլման ճանապարհով անցնող թույները մարդու օրգանիզմ են թափանցում մարսողական համակարգի միջոցով։ Դրանցից են օրինակ ալկոհոլը, դեղամիջոցները։ Այս խմբի թույները կարող են պարունակվել նաեւ սննդամթերքում, որոշ բույսերի,...

Կարիճների ու միջատների խայթոցներ

Կարիճների ու միջատների խայթոցներ 13:59 / 22.05.2015

Հայաստանում տարածված են երեք տեսակի կարիճներ՝ դեղին, սեւ եւ խայտաբղետ։ Այս կարիճների եւ ընդհանրապես միջատների խայթոցները մահացու չեն մարդու համար։ Մահացության դեպքերը հիմնականում պայմանավորված են սուր ալերգիկ ռեակցիաներով։ Ավելի վտանգավոր են բերանի խոռոչում կամ նրա շուրջը տեղակայված խայթոցները, որովհետեւ այդ դեպքում զարգանում է վերին շնչուղիների այտուց եւ շնչառության խիստ դժվարացում։ Կարիճների եւ միջատների խայթոցների ժամանակ խայթած տեղում ցավ է լինում, այտուց, կարմրություն։ Նման դեպքերում...

Բոտուլիզմ

Բոտուլիզմ 13:57 / 22.05.2015

Հատկապես այս վերջին տարիներին շատացել են մի խիստ վտանգավոր թունավորման` բոտուլիզմի դեպքերը։ Բոտուլիզմի դեպքում մահացությունը շատ բարձր է, եւ հաճախ էլ, եթե անգամ մարդը փրկվում է, հաշմանդամ է մնում ողջ կյանքի ընթացքում։ Մեր ժողովուրդն այնքան էլ լուրջ չի ընդունում այս թունավորման սպառնալիքը, եւ դրա համար էլ այդ ցավալի դեպքերը չեն նվազում։ Բոտուլիզմի դեպքեր պատահում են տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից, երբեմն նաեւ ապխտած մսից եւ ձկնեղենից։ Բոտուլիզմի հարուցիչները միշտ...

Ահազանգում

Ահազանգում 13:51 / 22.05.2015

Առաջին օգնություն ցուցաբերելու ժամանակ պետք է կարողանաք գնահատել իրավիճակը, ճիշտ կողմնորոշվել եւ անհրաժեշտության դեպքում անմիջապես ահազանգել: Շտապ օգնության աշխատանքն ավելի արդյունավետ կլինի, եթե ահազանգման ժամանակ անհրաժեշտ եւ ստույգ տեղեկություններ հայտնեք տուժածի եւ պատահարի վերաբերյալ: Ահազանգելու որոշումը կարող եք ընդունել ցանկացած պահի: Հնարավորության դեպքում խնդրեք ներկաներից որեւէ մեկին ահազանգել: Մի՜ թողեք տուժածին մենակ, մնացեք նրա կողքին եւ հսկեք նրա վիճակը: Ինքներդ գնացեք...

Թունավորումների կանխարգելում

Թունավորումների կանխարգելում 17:27 / 21.05.2015

Թունավորումները շատ ավելի հեշտ է կանխարգելել, քան օգնել թունավորված տուժածին։ Շատ հաճախ երեխաների թունավորման պատճառը մեծահասակների անզգուշությունն է։ Եթե դուք հետեւեք մեր առաջարկած քայլերին, ապա կնվազեցնեք թունավորման դեպքերը։ - Տնային պայմաններում պատրաստված պահածոն օգտագործելուց առաջ 10-15 րոպե եռացրեք։ Հիշեք, որ պահածոն պատրաստելիս եռացնելը օգուտ չի տալիս, այն պետք է եռացնել օգտագործումից առաջ։ - Մի՛ օգտագործեք կասկածելի արտադրության սննդամթերք։ Օգտագործեք գործարանային արտադրության...

Օձերի խայթոցներ

Օձերի խայթոցներ 17:05 / 21.05.2015

Սողունների սեզոնային ակտիվացում. պետք չէ խուճապի մատնվել Մարդիկ սովորաբար սարսափում են սողունների հենց միայն տեսքից և, խուճապի մատնված, հաճախ չեն կարողանում ճիշտ գործել։ Ըստ վիճակագրական տվյալների՝ օձերի խայթոցներից մահացությունների դեպքում մարդկանց մոտ 40 տոկոսը մահացել է ոչ թե թույնից, այլ սարսափից։ Եթե կարողանաք սառնասրտորեն կողմնորոշվել ու ճիշտ օգնություն ցույց տալ, ապա հնարավոր կլինի խուսափել վատագույնից։ Հայաստանում հանդիպում են 21 տեսակի օձեր, որոնցից թունավոր են միայն...