Աշխատողների արհեստակցական կազմակերպություն

Բարի գալուստ, փոքրիկ

Բարի գալուստ, փոքրի´կ. այցելությունները շարունակվում են

11:33 / 07.11.2018

Վերսկսվեցին «Բարի գալուստ, փոքրի´կ» ծրագրի շրջանակներում Արհկոմի նախաձեռնությամբ անցկացվող այցելությունները` նախարարության նորածին ունեցող աշխատակիցներին: Այս անգամ արհկոմի նախագահ Լյուդմիլա Մելիքյանը և ԱԻՆ աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Արհկոմի անդամ Արմենուհի Գրիգորյանը այցելեցին «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի քարտուղարության առաջին կարգի մասնագետ Մարիա Մելիքյանին: Նա մեծ սիրով ընդունեց ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանի շնորհավորական բացիկը, տարվա խորհրդանիշ` շնիկը և հիսուն հազար դրամ արժողությամբ Նվեր-քարտը: Արդեն երկու զավակ ունեցող երիտասարդ մայրիկը շնորհակալություն հայտնեց ուշադրության արժանանալու համար և «խոստացավ» այսպես շարունակվելու դեպքում նա ստիպված երրորդ զավակն է ունենալու:

Նշենք, որ նախագծի շրջանակում այս տարվա հունվար ամսից սկսած՝ արդեն եղել են 13 ընտանիքում: Նշված ժամանակահատվածում ծնվել է 9 տղա և 4 աղջիկ:

Այցելությունները շարունակվում են…

← Վերադառնալ ցուցակին