Աշխատողների արհեստակցական կազմակերպություն

Բարի գալուստ, փոքրիկ

Բարի գալուստ և հաջողություններ մաղթենք մեր փոքրիկներին

11:46 / 09.11.2018

Արհկոմի նախաձեռնությամբ «Բարի գալուստ, փոքրի’կ» ծրագրի շրջանակում անցկացվող այցելությունները նորածին ունեցող երիտասարդ մայրիկներին՝ շարունակվում են: Այս անգամ Լ. Մելիքյանը և Ա. Գրիգորյանը հյուրընկալել էին «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործություն» ՊՈԱԿ-ի մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության կենտրոնի օպերատիվ խմբի առաջին կարգի մասնագետ Լուսինե Ալեքսանյանին, նույն ՊՈԱԿ-ի Ուրցաձորի օդերևութաբանական կայանի երկրորդ կարգի տեխնիկ Նաիրա Պողոսյանին և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսումնական բաժնի մեթոդիստ Անուշ Կարապետյանին: Այս երեք մայրերն էլ ապրում են Արարատի մարզում և նախարարության աշխատակիցների այցելությունները մեծ ոգևորություն պարգևեց նրանց: Նրանք շնորհակալությամբ ընդունեցին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի շնորհավորական ուղերձը, ինչպես նաև Արհկոմի նվեր- քարտը` իրենց զավակների ծննդյան կապակցությամբ:

Բարի գալուստ և հաջողություններ մաղթենք մեր փոքրիկներին: Ձեր ծնունդով շենացնեք մեր հողը հայրենի և երջանկություն պարգևեք ձեր ծնողներին:

Նշենք, որ նախագծի շրջանակում այս տարվա հունվար ամսից սկսած՝ արդեն եղել են 16 ընտանիքում: Նշված ժամանակահատվածում ծնվել է 11 տղա և 5 աղջիկ:

Այցելությունները շարունակվում են…

← Վերադառնալ ցուցակին