Աշխատողների արհեստակցական կազմակերպություն

Բարի գալուստ, փոքրիկ

Բարի գալուստ փոքրի´կ, և կանաչ ճանապարհ…

14:04 / 26.11.2018

ՀՀ ԱԻՆ աշխատողների արհեստակցական կազմակերպության նախաձեռնությամբ 2018 թ.-ի հունվար ամսից իրագործվող յուրահատուկ նախագծի շրջանակում արհեստակցական կազմակերպության նախագահ Լյուդմիլա Մելիքյանը և աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության լրատվամիջոցների մոնիթորինգի և վերլուծության բաժնի պետ, Արհկոմի անդամ Գոհար Խանվելյանը այցելեցին աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Նանա Գնդոյանին, ով լույս աշխարհ է բերել հրաշամանուկ Արամին:

Նախարարության աշխատակիցների այցելությունը ջերմություն և ոգևորություն պարգևեց նրանց ընտանիքին: Նրանք շնորհակալությամբ ընդունեցին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի շնորհավորական ուղերձը, ինչպես նաև Արհկոմի նվեր- քարտը` զավակի ծննդյան կապակցությամբ:

Բարի գալուստ, փոքրիկ և կանաչ ճանապարհ…

Նշենք, որ նախագծի շրջանակում այս տարվա հունվար ամսից սկսած՝ արդեն եղել են 17 ընտանիքում: Նշված ժամանակահատվածում ծնվել է 12 տղա և 5 աղջիկ:

Այցելությունները շարունակվում են…

← Վերադառնալ ցուցակին