Աշխատողների արհեստակցական կազմակերպություն

Բարի գալուստ, փոքրիկ

Այցելությունները շարունակվում են…

10:59 / 05.04.2019

ԱԻՆ համակարգի արհեստակցական կազմակերպության ներկայացուցիչները` արհկոմի նախագահ Լյուդմիլա Մելիքյանը և աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենուհի Գրիգորյանը կատարեցին հերթական այցը նորածին ունեցող մեր երիտասարդ մայրիկներին: Այս անգամ նրանք ԱԻ նախարարի շնորհավորական բացիկը, տարվա խորհրդանիշ`փափուկ խաղալիքը և նվեր-քարտը հանձնեցին ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության գլխավոր մասնագետ Լուսինե Հակոբյանին և ԱԻՆ քաղաքականության մշակման և միջազգային համագործակցության վարչության առաջատար մասնագետ Մարիամ Հովհաննիսյանին` դուստրեր ունենալու կապակցությամբ:

Նշենք, որ նախագծի շրջանակում այս տարվա հունվար ամսից սկսած՝ արդեն եղել ենք 19 ընտանիքում: Նշված ժամանակահատվածում ծնվել է 12 տղա և 7 աղջիկ:

Այցելությունները շարունակվում են…

← Վերադառնալ ցուցակին