ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար
Կենսագրություն
Կենսագրական տվյալներ
Ծնվել է 26.11.1984 թ., ք. Երևան
Կրթություն
1991-2001 թթ․ սովորել է Երևանի Գրիգոր Զոհրապի անվ. թիվ 43 միջնակարգ դպրոցում:
2001-2006 թթ. սովորել և ավարտել է Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, մասնագիտացումը՝ իրավագիտություն:
Աշխատանքային գործունեություն
2007-2008 թթ. աշխատել է «Հուսալի պաշտպանություն» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբանի օգնական:
2009-2011 թթ.՝ «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ-ում անվտանգության աշխատակից:
2011-2014 թթ.՝ «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ-ում վարկային մասնագետ, ապա՝ ավագ վարկային մասնագետ:
2014-2015 թթ.՝ «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ-ում խնդրահարույց վարկերի դեպարտամենտի մասնագետ:
2015-2017 թթ.՝ «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ-ում խնդրահարույց ակտիվների կառավարման դեպարտամենտի թիմի ղեկավար:
2017 թ.՝ «Անելիք բանկ» ՓԲԸ-ում խնդրահարույց ակտիվների կառավարման վարչության ղեկավար:
2017-2018թթ.՝ «Մոգո» ՈՒՎԿ ՍՊԸ-ում խնդրահարույց հաճախորդների հետ աշխատանքի վարչության պետ:
06.06.2018-15.10.2018թթ.՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ, 15.10.2018-13.01.2019 թթ.՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ:
2020 թ. սեպտեմբերի 24-ին ՀՀ Վարչապետի N 1090-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:
2020 թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ Վարչապետի N 1430-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ:
2022 թ. ապրիլի 12-ին ՀՀ Նախագահի ՆՀ-93-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար:
Այլ տվյալներ
2002-2004 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Պարգևատրվել է «Հայոց բանակի գերազանցիկ» շքանշանով, «ՀՕՊ զորքերի լավագույն օպերատոր» պատվոգրով:
Կուսակցական պատկանելիությունը
2015 թ․-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:
2018 թ. դեկտեմբերի 9-ին «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր:
2019 թ. Հունիսի 16-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարում ընտրվել է որպես կուսակցության վարչության անդամ:
2020 թ․ սեպտեմբերի 17-ին օրենսդիր մարմնում գործունեությունը դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել և վայր դրել պատգամավորական մանդատը:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու դուստր: