Նախարարին կից կոլեգիա
Կոլեգիայի կազմը
- Կոլեգիայի կազմը
ՀՀ ԱԻ նախարարին կից կոլեգիան խորհրդակցական մարմին է, որի նախագահը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարն է։
Կոլեգիայի կազմում կարող են ընդգրկվել նախարարի տեղակալները, խորհրդականները և նախարարության աշխատակազմի ղեկավարը, տեղակալները, ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև իրենց համաձայնությամբ՝ ոլորտում գործող քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներկայացուցիչներ, հեղինակություն վայելող ճանաչված գործիչներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ և այլ անձինք:
Կոլեգիան իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ: Անհրաժեշտության դեպքում արտահերթ նիստ կարող է գումարվել կոլեգիայի նախագահի կամ անդամների պարզ մեծամասնության նախաձեռնությամբ:
Կոլեգիայի նիստերին կարող են հրավիրվել oրակարգում ընդգրկված հարցերին առնչվող նախարարության աշխատողները, ՀՀ այլ նախարարությունների, ինչպես նաև իրենց համաձայնությամբ՝ ՀԿ-ների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Կոլեգիայի նիստերն անցկացվում են նախագահի կողմից հաստատված օրակարգով:
Կոլեգիայի նպատակն է նախարարության գործունեության ռազմավարական պլանավորման, քաղաքական որոշումների ընդունման միջոցառումների ծրագրերի մշակման գործընթացներին օժանդակելը, ռազմավարական ծրագրերի իրականացմանը, գնահատմանը և այդ գործընթացներում քաղաքացիական հասարակության մասնակցությանը նպաստելը, նախարարության կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություններ մշակելը և ներկայացնելը:
Կոլեգիան կարող է ընդունել խորհրդատվական բնույթի որոշումներ:
Կոլեգիայում անցկացվող քննարկումների կամ որոշումների հիման վրա Կոլեգիայի նախագահը կարող է ընդունել որոշումներ:
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին կից կոլեգիայի կազմը
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության 2017 թվականի կոլեգիայի նիստում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության 2016 թվականի գործունեության արդյունքների ամփոփման ընթացքում առաջադրված միջոցառումների իրականացման պլան-ժամանակացույց