Աշխատողների արհեստակցական կազմակերպություն
Արհկոմի կազմ
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունը ԱԻՆ համակարգի բոլոր աշխատողների հասարակական կամավոր միավորում է, որը ստեղծվում է նրանց գործունեությունը համակարգելու, ընդհանուր շահերն արտահայտելու և պաշտպանելու անհրաժեշտությամբ, բավարարելու իրենց և այլոց իրավունքները, հանրօգուտ այլ գործունեություն իրականացնելու նպատակով:
Կազմակերպությունն անկախ է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, գործատուից, կուսակցական և այլ կազմակերպություններից, նրանց հաշվետու և նրանց կողմից վերահսկողության ենթակա չէ` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Կազմակերպությունը գործում է ՀՀ օրենսդրության, ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերի և իր կանոնադրության հիման վրա:
• 2013թ. օգոստոսի 23-ից արհմիութենական կազմակերպությունը գրանցված է ՀՀ պետռեգիստրում:
• 2013թ. օգոստոսի 2-ին արհկոմի նախագահ է ընտրվել Լյուդմիլա Մելիքյանը։