Հայտարարություններ

Մրցույթ անցկացնելու մասին հայտարարություն

02:00 / 26.02.2016

    ՀԱՅՏԱՏՈՒ`

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ  ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N224-Ն որոշում

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ

իրավիճակների նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 29-ի

N924-Ն հրամանի հավելված N 1
 

26.02.2016

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈւԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ /ՆՇԱՆԱԿՄԱՆ/ ԵՎ «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆԱՊԱՀՈՎՄԱՆԵՎԱԶԴԱՐԱՐՄԱՆԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈւԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ /ՆՇԱՆԱԿՄԱՆ/  ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1.     Նախարարության կողմից տրվում է հայտարարություն «Արտակարգիրավիճաներիօդանավակայան» փակբեժնետիրականընկերության /այսուհետ` Կազմակերպության/ տնօրենի թափուր պաշտոնում անձի ընտրության /նշանակման/ համար:

2.     Նախարարության կողմից տրվում է հայտարարություն «Տեղեկատվական ապահովման և ազդարարման կենտրոն» փակբեժնետիրականընկերության /այսուհետ` Կազմակերպության/ տնօրենի թափուր պաշտոնում անձի ընտրության /նշանակման/ համար:

 

Մրցույթը կանցկացվի 2016 թվականի ապրիլի 8-ին ժամը 10:00-ին, ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8, 2-րդ մասնաշենքի 2-րդ հարկում` Նախարարության խորհրդակցությունների դահլիճում:

Հայաստանի Հանրապետության /այսուհետ` ՀՀ/ օրենսդրության համաձայն Կազմակերպության տնօրենի պաշտոնում կարող է նշանակվել այն գործունակ չափահաս ՀՀ քաղաքացին, ով տիրապետում է գրական հայերենին, ունի բարձրագույն կրթություն, առնվազն մեկ օտար լեզվի իմացություն, ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա, կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, «Փակ բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով և Կազմակերպության  կանոնադրությամբ նախատեսված աշխատանքային և մասնագիտական հմտություններ, այդ թվում` ՀՀ Սահմանադրության, ՀՀ աշխատանքային օրենսգրքի, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին», «Քաղաքացիական պաշտպանության մասին», «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին», «Սեյսմիկ պաշտպանության մասին», «Հիդրոօդերևութաբանական  գործունեության  մասին», «Հրդեհային անվտանգության մասին», «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին», «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին», «Փակբաժնետիրականընկերությունների մասին»,«Գնումների մասին», «Հարկերի մասին», «Բյուջետային համակարգի մասին», «Հաշվապահական հաշվառման մասին»  ՀՀ օրենքների և իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Մրցույթին մասնակցելու համար հավակնորդները մինչև 2016 թվականի մարտի 18-ը Նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում (անհրաժեշտ է նշել է ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N224-Ն որոշման հավելված N 1-ի 8-րդ կետում նշված պայմանները),

2) մեկ լուսանկար՝ 3x4 չափի,

3) քաղվածք աշխատանքային գրքույկից,

4) ինքնակենսագրություն,

5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները,

6) կադրերի հաշվառման թերթիկ (լրացված),

7) տեղեկանք` մշտական բնակության վայրից,

8) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),

9) բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել),

      Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:

        Լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև մրցույթի այլ մանրամասներին տեղեկանալու համար ցանկացողները կարող են դիմել Նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչություն կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` +374 10 317830:

Հասցե` ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8

Հեռ..` +374 10 317830
Վեբ կայք` http://www.mtaes.am

 

← Վերադառնալ ցուցակին