Հայտարարություններ

Համալրվում է ԱԻՆ նվագախումբը

11:40 / 21.06.2016

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն աշխատանքի է հրավիրում մինչև 30 տարեկան, փողային գործիքներ նվագող երաժիշտների՝ նախարարության փողային նվագախումբը համալրելու նպատակով:

Պահանջվում են պարտադիր զինվորական ծառայություն անցած և հետևյալ երաժշտական գործիքներին տիրապետող մասնագետներ`

- շեփոր
- բարիտոն
- սաքսաֆոն
- տուբա
- տրոմբոն
- գալարափող
- ծնծղա:

Դիմումներն ընդունվում են առձեռն` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության վարչական շենքի ՓԾ կադրերի բաժնում (հասցե՝ ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8):

Դիմելու դեպքում ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

• անձնագիր (բնօրինակ և պատճեն)
• դիպլոմ (բնօրինակ և պատճեն)
• զինվորական գրքույկ (բնօրինակ և պատճեն)
• ինքնակենսագրություն (CV):

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 31-78-62 հեռախոսահամարով կամ գրել info@mes.am էլեկտրոնային հասցեին:

← Վերադառնալ ցուցակին