Հայտարարություններ

«Պահուստ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ընտրության /նշանակման/ մրցույթ անցկացնելու մասին

10:43 / 08.11.2018

ՀԱՅՏԱՏՈՒ`
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N224-Ն որոշում

Հայտարարություն
«Պահուստ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ընտրության /նշանակման/ մրցույթ անցկացնելու մասին

Արտակարգ իրավիճակների նախարարության /այսուհետ` Նախարարություն/ կողմից տրվում է հայտարարություն «Պահուստ» պետական ոչ առևտրային կազմակերպության /այսուհետ` Կազմակերպություն/ տնօրենի թափուր պաշտոնում անձի ընտրության /նշանակման/ համար:

Մրցույթը կանցկացվի 2018 թվականի դեկտեմբերի 20-ին ժամը 10:00-ին, ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8, 2-րդ մասնաշենքի, 2-րդ հարկում` Նախարարության խորհրդակցության սենյակում:

Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն Կազմակերպության տնօրենի պաշտոնում կարող է նշանակվել այն գործունակ չափահաս Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ով տիրապետում է գրական հայերենին, ունի բարձրագույն կրթություն, առնվազն մեկ օտար լեզվի իմացություն, ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա, կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով և Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված աշխատանքային և մասնագիտական հմտություններ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի, «Քաղաքացիական պաշտպանության մասին», «Պետական նյութական պահուստի մասին», «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին», «Գնումների մասին», «Հարկերի մասին» «Բյուջետային համակարգի մասին» «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրության, Կազմակերպության և Արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների գործակալության կանոնադրության, նաև իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ այլ իրավական ակտերի իմացություն, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Մրցույթին մասնակցելու համար հավակնորդները մինչև 2018 թվականի նոյեմբերի 19-ը Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում (անհրաժեշտ է նշել ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N224-Ն որոշման հավելված N 1-ի 8-րդ կետում նշված սահմանափակումները),
2) մեկ լուսանկար՝ 3x4 չափի,
3) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք,
4) ինքնակենսագրություն,
5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները` բնօրինակների հետ միասին,
6) կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված),
7) տեղեկանք` մշտական բնակության վայրից,
8) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
9) բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել),

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:

Լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև մրցույթի այլ մանրամասներին տեղեկանալու համար ցանկացողները կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` +374 12 317865 (ներքին՝ 11-65):

Հասցե` ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8

Վեբ կայք` http://www.mes.am

← Վերադառնալ ցուցակին