Հայտարարություններ

Գեղարքունիքի ՄՓՎ հատուկ ջրափրկարարական ջոկատի թափուր հաստիքների վերաբերյալ

16:56 / 11.07.2019

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար Ծառայությունն աշխատանքի է հրավիրում Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատում ջրասուզակ-փրկարարի (8 թափուր հաստիք) և մոտորանավակավար-փրկարարի (2 թափուր հաստիք) մասնագետների:

Դիմող քաղաքացիները դիմումները ներկայացնում են անձամբ՝ դիմումին կցելով մասնագիտական պահանջներին համապատասխանությունը հիմնավորող տեղեկատվություն և փաստաթղթեր:

Հասցեն՝ Ք. Գավառ, փ. Նալբանդյան 111, (Արծվաքար թաղամասին հարակից, նախկին հիվանդանոցի շենքում):

Տեղեկությունների համար զանգահարել +264/38-01 հեռախոսահամարով:

← Վերադառնալ ցուցակին